«Հրապարակ»․ Բրիտանիայում սովորած համայնքապետի տեղակալն անգամ գործի չի գնա. կաշխատի առցանց «Իրավունք». «Արտահերթի ելքն ընդդիմության օգտին չի լինի» Ոմանք ուզում են փրկել ոչ թե երկիրը, այլ իրենց ֆինանսական հոսքերը․ Արման Ղուկասյան «Ժողովուրդ». Սահմաններից ռուսներին հեռացնելու գործընթացը մտնում է նոր փուլ Թրամփը պատրաստ է ընդունել Պուտինին G20-ում, նույնիսկ եթե որոշ մարդկանց դա դուր չգա Թրամփը կոչ արեց Պուտինին դադարեցնել Ուկրաինայում ռազմական գործողությունները Ուկրաինայի իշխանությունները պատրաստվում են խոշոր քաղաքներում հնարավոր ջրամատակարարման անջատումներին ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա

Պետգույքի կառավարման կոմիտեն վաճառքի է հանել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի շենքը. ո՞վ է գնորդը. «Հրապարակ»

Մամուլի տեսություն

«Մեր տեղեկություններով՝ Պետգույքի կառավարման կոմիտեն վաճառքի է հանել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի շենքը, որը գտնվում է Երեւանի ամենաթանկ՝ Աբովյան փողոցում, Բժշկական համալսարանի հարեւանությամբ։ Նույնիսկ գնորդի մասին է խոսվում։ Որոշ տեղեկություններով՝ հավակնորդն իշխանական նորահայտ լրատվամիջոցներից մեկն է՝ Tiv1.am-ը, որն «Արմնյուզի» տեղի համար մրցույթում պարտվեց «Բուն TV»-ին։

Շենքի վաճառքի համար հայտարարվել է աճուրդ, նախնական գին է սահմանվել 1,4 մլրդ ՀՀ դրամը։ Սակայն 1200 քառակուսի մետր տարածք ընդգրկող շենքի համար դա շատ էժան գին է։ Հիշեցնենք, որ դեռեւս 2019-ին՝ կառավարության վերջին նիստում, որոշում կայացվեց լուծարել Հայաստանի երիտասարդական հիմնադրամը եւ վաճառել շենքը։ TV-ի տնօրեն Էդգար Բաբայանին հարցրինք՝ այդ տարածքը գնելու մտադրություն ունե՞ք։

«Եկեք չմեկնաբանեմ այդ լուրը։ Տարածքն ընդլայնելու պլաններ կան, եւ մի քանի տարածքներ են դիտարկվում։ Կոնկրետ որտեղ՝ այս պահին չեմ կարող ասել»։

Ի դեպ, Բաբայանի TV-ն, ըստ որոշ լուրերի, հովանավորում է ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։ Իսկ Երիտասարդական հիմնադրամի շենքում մեկ-երկու տարի առաջ ժամանակավորապես տեղավորվել էր Համահայկական խաղերի գրասենյակը՝ Իշխան Զաքարյանի գլխավորությամբ, եւ խաղերի հոգաբարձուների խորհուրդը մեծ հույսեր ուներ, որ այդ շենքը տրամադրվելու է իրենց՝ մշտական օգտագործման համար»:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ