Ինչպես կապարակնքվեց Նկարիչների միության ցուցասրահը Նկարիչների միության նորընտիր նախագահի բացառիկ հարցազրույցը Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան Ակրոպոլիս թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը Ջրամատակարարման ընդհատումներ են տեղի ունեցել Կիևի հինգ շրջաններում Բրիտանիան ցանկանում է վերադառնալ ԵՄ. Brexit-ը չափազանց թանկ էր. The Times Մելանյա Թրամփը հնարավոր է համարում Ուկրաինայում հրադադարը մինչև Սուրբ Ծնունդ Քո մասին այնպիսի ճշմարտություն կասեմ, ստիպված կլինես փախչել նաեւ ՌԴ-ից․ Դանիելյանը՝ Պիպոյին Մեզ այսօր շատ են պակասում Մոնթեի պես հայերը․ Հռիփսիմե Նահապետյան

Դատարանի կողմնորոշվելու պահը. ինչ է սպասվում Մանթաշյանին

Թեմա

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում, դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ` այսօր կշարունակվի «Այլընտրանք» հասարակական կազմակերպության համանախագահ Նարեկ Մանթաշյանի վերաբերյալ գործի քննությունը: Նիստն ուշագրավ է հատկապես վերջին ողբերգական իրադարձությունների ֆոնին, որովհետեւ Նարեկ Մանթաշյանի առողջական վիճակը ծանր է` շաքարային դիաբետը հանգեցրել է նրա կենսական կարեւոր օրգանների ախտահարմանը, ինսուլինային կախվածության չափաբաժինը հասնում է օրական 100 միլիգրամի: Անդրադառնալով ստեղծված իրավիճակին` պարզեցինք Ն. Մանթաշյանի փաստաբան ԱԼԵՔՍԱՆԴՐ ԿՈՉՈՒԲԱԵՎԻ տեսակետը:

— Նարեկ Մանթաշյանն ունի առողջական լուրջ խնդիրներ եւ նորմալ բուժման կարիք: Ինսուլային կախվածությունն արդեն հասել է 100 միլիգրամի, սա սարսափելի բարձր է, կառավարության որոշումներով 60 միլիգրամ ինսուլինային կախվածությունը արդեն իսկ համարվում է կալանավորման հետ անհամատեղելիություն: Արդեն մեկ ամիս է, ինչ միջնորդել ենք, որ դատավոր Ֆարխոյանն արտահերթ նիստ հրավիրի եւ քննարկի փորձաքննություն նշանակելու մեր միջնորդությունը, որն, ըստ էության, անտեսվել է: Բոլոր դեպքերում, երբ մենք խափանման միջոցի փոփոխման կամ վերացման հարց ենք բարձրացնում, դատավորն անընդհատ գրում է, որ հիվանդությունը դեռեւս չի հասել այն աստիճանի, որ կալանքի հետ անհամատեղելիություն առաջացնի: Ընդ որում` Նարեկ Մանթաշյանը շաքարային դիաբետից բացի, ունի սրտի, երիկամների, ստամոքսի, լյարդի հետ կապված խնդիրներ: Քրեակատարողական հիմնարկից պաշտպանական խումբը բողոքներ չունի, սակայն առկա է ռեսուրսի խնդիր: Քաղաքացիական հիվանդանոցում Մանթաշյան Նարեկին նշանակված դեղերը ՔԿՀ-ում չկան:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ