«Հրապարակ»․ Բրիտանիայում սովորած համայնքապետի տեղակալն անգամ գործի չի գնա. կաշխատի առցանց «Իրավունք». «Արտահերթի ելքն ընդդիմության օգտին չի լինի» Ոմանք ուզում են փրկել ոչ թե երկիրը, այլ իրենց ֆինանսական հոսքերը․ Արման Ղուկասյան «Ժողովուրդ». Սահմաններից ռուսներին հեռացնելու գործընթացը մտնում է նոր փուլ Թրամփը պատրաստ է ընդունել Պուտինին G20-ում, նույնիսկ եթե որոշ մարդկանց դա դուր չգա Թրամփը կոչ արեց Պուտինին դադարեցնել Ուկրաինայում ռազմական գործողությունները Ուկրաինայի իշխանությունները պատրաստվում են խոշոր քաղաքներում հնարավոր ջրամատակարարման անջատումներին ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա

Իրականում ով է ՔՊ-ի ԿԸՀ նախագահի թեկնածուն. Այդ պաշտոնը Վահագն Հովակիմյանին չեն վստահելու. «Իրավունք»

Մամուլի տեսություն

«Իրավունք» թերթը գրում է.

«Հոկտեմբերին պաշտոնից կազատվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, եւ լայնորեն շրջանառվում է, թե նրան փոխարինելու է ՔՊ-ական պատգամավոր Վահագն Հովակիմյանը: Լուրերը չի հերքում նաեւ հենց ինքը` Վահագն Հովակիմյանը, սակայն «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն, անգամ ՔՊ-ականները չեն հավատում, որ նրան կվստահվի որեւէ ընտրական պրոցեսի վերահսկում:

Մի շարք ՔՊ-ական պատգամավորներ ավելի քան վստահ են, որ նրա անունը շրջանառվում է զուտ շրջանառելու համար, որպեսզի հետո, ով էլ նշանակվի, համարվի, թե ավելի լավ է նա, քան Հովակիմյան Վահագնը, ով թեպետ Նիկոլ Փաշինյանի ամենահավատարիմներից է, սակայն ընտրությունների արդյունքների ամբողջ ծանրության տակից իշխանական վերին օղակներում եւս գտնում են, որ դուրս չի գա»:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ