Մասնագետը նշել է՝ որ սովորություններն են նպաստում թրոմբոզի զարգացմանը
Հասարակություն
Թրոմբոզն ամենավտանգավոր ախտաբանություններից մեկն է, որը դրսևորվում է արյունատար անոթներում արյան մակարդուկների ձևավորմամբ։ Այս մակարդուկները սովորաբար կպչում են անոթի պատին, սակայն կարող են ցանկացած պահին պոկվել ու անսպասելի խցանել անոթը՝ խանգարելով արյան շրջանառությունն ու վտանգելով կյանքը։
Մասնագետի խոսքով՝ թրոմբների առաջացմանն է նպաստում արյան թանձրացումը, ինչն էլ կարող է պայմանավորված լինել սխալ սննդակարգով ու դրա հետևանքով արյան կենսաքիմիական ցուցանիշների փոփոխությամբ։ Այս առումով անոթների համար խիստ վտանգավոր են արագ սնունդը, ալկոհոլն ու ծխախոտը։ Սակայն սխալ սննդակարգից ու վնասակար սովորություններից բացի անոթների համար վտանգավոր կարող են լինել նաև սառը ջրի գործածությունը, շոգեբաղնիք հաճախելն ու անգամ ջերմաստիճանի տատանումների միջոցով օրգանիզմը կոփելու սովորությունը։
Նրա խոսքով՝ նստակյաց կենսակերպը ևս չի նպաստում օրգանիզմի ընդհանուր վիճակի բարելավմանը։ Բացի այդ, վտանգավոր է նաև երկար ժամանակ մի դիրքով նստելը։
«Այնպիսի սովորությունը, ինչպիսին է ոտքը ոտքին գցած նստել, որքան էլ զարմանալի է, նույնպես կարող է բացասաբար անդրադառնալ արյան հոսքի ու անոթների անցանելիության վրա՝ համապատասխանաբար հանդիսանալով թրոմբոզային վիճակների զարգացմանը նպաստող հավելյալ գործոն», - հավելել է Նովիցկին։