ԻՀՊԿ գլխավոր հրամանատար. Հաջորդ պատերազմը այլևս տարածաշրջանային չի լինի ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ)

Ինչ վտանգավոր բարդություններ կարող են ի հայտ գալ սուրճի չարաշահման դեպքում

Առողջապահական

Սուրճը գրգռում է կենտրոնական նյարդային համակարգը, իսկ դրա կանոնավոր չարաշահումը կարող է հանգեցնել հոգեհուզական ֆոնի փոփոխության, դյուրագրգիռության ու ագրեսիայի նոպաների։ Այս մասին Sputnik ռադիոկայանի հետ զրույցում ասել է նարկոլոգ Ալեքսեյ Կազանցևը։

Մասնագետի խոսքով՝ կանոնավոր մեծ քանակությամբ սուրճ օգտագործելու դեպքում կարող են զարգանալ քնի հետ կապված խնդիրներ, ինչն էլ կնպաստի անքնության զարգացմանն ու տրամադրության տատանումների։ Եթե այս ամենի հետ մեկտեղ մարդու մոտ առկա է նաև մշտական սթրես, ապա տրամատրության տատանումները կարող են այնքան զգալի լինել, որ կվերածվեն նույնիսկ ագրեսիայի նոպաների։

«Այստեղ կարևոր է հասկանալ, որ կոֆեինն ինքնին չի կարող հանգեցնել ագրեսիվության, այստեղ պետք է նպաստող բացասական իրավիճակներ էլ լինեն։ Իրենց դերրը կարող են խաղալ աշխատավայրում առկա խնդիրները, կենցաղային խնդիրները կամ քնի պակասը։ Կոֆեինի գերդոզավորումը կարող է հանգեցնել տագնապային վիճակի», - նախազգուշացրել է բժիշկը։

Նման խնդիրներից խուսափելու համար մասնագետը խորհուրդ է տվել օրական առավելագույնը 2-3 բաժակ սուրճ խմել։ Ընդ որում՝ այն հարկավոր է խմել օրվա առաջին կեսին։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ