Արմեն Մելիքբեկյանը չի մասնակցում ՀՖՖ ժողովին «Վեոլիա Ջուրը» սիրում է «անակնկալներ» մատուցել Օրվա աստղագուշակ Ալիևի կողմից Ադրբեջանում սկսվել է նախաձեռնված համաներման գործընթացը Ինչպիսի՞ եղանակ է սպասվում Փոխարժեքն այսօր Տեր Սերոբը պատրասվում է դիմել ՄԻԵԴ Իլհամ Ալիևը չի մասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպմանը Հայ հոգևորականությունը սխրանքի ու ազգի իրական ընտրանու օրինակ է ցուցադրում Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Միջքաղաքային տրանսպորտային համակարգը միտումնավոր ոչնչացվում է հօգուտ քրեաօլիգարխիկ տնտեսության

ՍԻՄ-Տեսանյութեր

Միջքաղաքային հասարակական տրանսպորտի վիճակը  նիկոլականները հասցրել են  սարսափելի վիճակի: Օրինակ` Կոտայքի մարզը պրակտիկապես կտրվել է մայրաքաղաքից, հատկապես Չարենցավան ու Հրազդան քաղաքները: Եթե ժամանակին այդտեղից աշխատում էին երթուղային տաքսիներ ու ավտոբուսներ, ինչպես նաեւ ամեն օր կար գնացք, ապա այսօր գնացքը աշխատում է միայն  ուրբաթից կիրակի, իսկ  ավտոբուսներն ու  երթուղային տաքսիներն ընդհանրապես վերացել են: Առավոտները  Հրազդանում հարյուրավոր մարդիկ  կուտակվում են  Երեւան հասնելու հույսով: Սակայն  տրասնպորտից աշխատում է  միայն  6-7 տեղանոց տաքսիները, որի մեջ խցկվում են, երբեմն, 9 մարդ:

Նույն վիճակն է ստեղծվում Երեւանում, երբ երեկոյան մարդիկ վերադառնում են  մայրաքաղաքից  մարզեր: Եթե անցնեք  «Ռայկոմի» կանգառի մոտով, ապա կտեսնեք հարյուրավոր մարդկանց, որոնք սպասում են իրենց հերթին Չարենցավան կամ Հրազդան մեկնելու համար: Այդտեղ են նաեւ  6-7 տեղանոց ավտոմեքենաները, ինչը արդյունքում ստեղծում է խցանում ու վթարային իրավիճակներ:

Եթե նորմալ երկրներում  միջքաղաքային տրանսպորտը  աշխատում է ավտոկայանից ավտոկայան, ավտոկայաններում փակցված են  երթուղիների հստակ ժամերը, վաճառվում են տոմսեր, ապա Հայաստանում նիկոլական ապօրինի տնտեսության պարագայում  ավտոկայանները որպես  փոխադրամիջոցների հավաքատեղի գրեթե չեն աշխատռում: Դրա փոխարեն ձեւավորվել են այդպիսի փոխադրամիջոցների  ապօրինի հավաքատեղեր: Ինչպես նշեցինք, օրինակ Կոտայքի մարզը մեկնում են  Ռայկոմից,  Գյումրի մեկնող 6-7 տեղանոցները հավաքվում են Բարեկամություն մետրոյի մոտ, կան այլ քաղաքներ մեկնողների հավաքատեղիները, ինչը նույնպես ստեղծում է խառնաշփոթ, կուտակումներ, խցանումներ եւ վթարային իրավիճակ:

Այս ամենը  իրականում կատարվում է  նրա համար, որպեսզի ստվերային տնտեսության միջոցով ձեւավորվեն գերշահույթներ: Բոլոր նման  ինքնաբուխ «ավտոկայաններում» կան «գիծ նայողներ», ովքեր հարկեր են հավաքում  տաքսիների վարորդներից: Ցանակացած մեկը չի կարող գնալ եւ այդտեղից ուղեւոր վերցնել: Դրա համար նա պետք է գրանցվի գիծ նայողի մոտ ու մտնի հերթի մեջ: Ընդ որում, գրանցվելը այդքան էլ հեշտ չէ, այդտեղ էլ պետք է ծանոթ ունենաս: Մի խոսքով դասական  քրեաօլիգարխիկ համակարգ: Թե ո՞ւմ գրպանն են գնում գիծ նայողների  կողմից հավաքված  գումարները պարզ չէ: Իսկ գումարները հսկայական են: Օրինակ, եթե նախորդ տարի  նման կարգով  Մարալիկից Երեւան  տեղափոխումը մեկ քաղաքացու համար արժեր 1500 դրամ, ապա այս տարի  հարդեն 3000 դրամ:

Սեփ. լրատվություն

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Արմեն Մելիքբեկյանը չի մասնակցում ՀՖՖ ժողովինԴեկտեմբերի 28-ին Նիկոլ Փաշինյանն անձամբ կգրոհի Մայր ԱթոռըԹուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցելՄոսկվայի հարավում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով ռուս գեներալ է զոհվել«Վեոլիա Ջուրը» սիրում է «անակնկալներ» մատուցելՕրվա աստղագուշակԱլիևի կողմից Ադրբեջանում սկսվել է նախաձեռնված համաներման գործընթացըԻնչպիսի՞ եղանակ է սպասվումՓոխարժեքն այսօրՏեր Սերոբը պատրասվում է դիմել ՄԻԵԴԻլհամ Ալիևը չի մասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպմանըՀայ հոգևորականությունը սխրանքի ու ազգի իրական ընտրանու օրինակ է ցուցադրումԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներԲոլորին փողով էր չափում. Ով է իրականում Վեհափառի դեմ դուրս եկած Վազգեն ՄիրզախանյանըԱդրբեջանական բենզինի թաքնված ականները. Մեկնաբանում են տնտեսագետներըՑավո՜ւմ եմ քո համար, հայրենի երկիր Հայաստա՛ն, քանզի ղեկավարդ միջազգային հանցագործ ու ահաբեկիչ է. Տեր ՍերոբՊաշտպանվելու ամենալավ ձևը, թերևս հարձակվելն է... Հայկ ՂազարյանՄեղավոր եմ. ինչ է պատմում Հրաչյա Պապինյանը՝ Տեր Վրթանեսի մասինՌուսական ուժերը սկսում է Կոնստանտինովկայի շրջապատումը (Քարտեզ)Ուիտկոֆ. Ֆլորիդայում ռուս-ամերիկյան բանակցությունները կառուցողական և արդյունավետ էին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված