Ինչպես կապարակնքվեց Նկարիչների միության ցուցասրահը Նկարիչների միության նորընտիր նախագահի բացառիկ հարցազրույցը Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան Ակրոպոլիս թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը Ջրամատակարարման ընդհատումներ են տեղի ունեցել Կիևի հինգ շրջաններում Բրիտանիան ցանկանում է վերադառնալ ԵՄ. Brexit-ը չափազանց թանկ էր. The Times Մելանյա Թրամփը հնարավոր է համարում Ուկրաինայում հրադադարը մինչև Սուրբ Ծնունդ Քո մասին այնպիսի ճշմարտություն կասեմ, ստիպված կլինես փախչել նաեւ ՌԴ-ից․ Դանիելյանը՝ Պիպոյին Մեզ այսօր շատ են պակասում Մոնթեի պես հայերը․ Հռիփսիմե Նահապետյան

Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց

Իրավական

Քաղաքական-հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց «Արմավիր» ՔԿՀ–ից։

Չալաբյանը շնորհակալություն հայտնեց բոլոր ներկաներին, ընտանիքի անդամներին, որոնք այս ընթացքում աջակցել են իրեն, ինչպես նաև իր փաստաբանական և հանրային հաղորդակցության թիմին և լրատվական համայնքին։

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ բոլոր համախոհներին։ Մենք բոլորս, ըստ էության գտնվում ենք մի պայքարի մեջ, մեր հայրենիքի, մեր իդեալի, մեր իղձերի իրականացման համար, պարզապես այնպես ստացվեց, որ դրա համար տուժողը ես էի այս անգամ և ես որոշ ժամանակով ստիպված եղա իմ ազատությամբ վճարել։ Բայց կարծում եմ,որ այս ամեն ինչը ընդամենը փոքր դրվագ է շատ ավելի մեծ պայքարի համայնապատկերում, որի համար մարդիկ կյանք են տվել, ազատություն են կորցրել, առողջություն են կորցրել։ Ուստի իմ փոքր զոհողությունը ես համարում եմ իմ հայրենիքի զոհասեղանին դրված ընդամենը մի փոքր փշրանք է»,– ասաց նա։

Հիշեցնենք, որ Ավետիք Չալաբյանը մեղադրվում է ընդդիմության ցույցերին մասնակցելու նպատակով ուսանողներին նյութապես շահագրգռելու մեջ։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ