«ՄԱՊ-ի Ալիկը» արդարացվել է
ԻրավականԵրեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վարդան Լեւոնի Գրիգորյանի, արդարացրել է «ՄԱՊ-ի Ալիկ» անունով հայտնի Ալեքսան Պետրոսյանին։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական-տեղեկատվական համակարգից:
Ալեքսան Պետրոսյանը մեղադրվում էր Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին փողերի լվացման հարցում օժանդակելու մեջ: Նա կալանավորվել էր 2019 թվականի նոյեմբերի 16-ին եւ ազատ արձակվել 2020 թվականի հունվարի 10-ին։
Պահանջված կաշառքի գումարի մյուս մասը` 8 մլն ԱՄՆ դոլար գումարը, Արամ Հարությունյանն իր մտերիմների օժանդակությամբ ստացել է Արաբական Միացյալ Էմիրություններում բացված տարբեր հաշվեհամարներին փոխանցումներ կատարելու եղանակով:

