⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

Ի՞նչ է կատարվում օրգանիզմի հետ, երբ տանձ ենք ուտում

Առողջապահական

Eat This, Not That! պորտալը նշել է չորս պատճառ, թե ինչու պետք է տանձը ներառել սննդակարգում:

  1. Տանձը հարուստ է սննդարար նյութերով։ Միջին չափի տանձը վիտամին C-ի լավ աղբյուր է: Տանձը պարունակում է նաեւ արյան ճնշումը իջեցնող կալիում, վիտամին K, պղինձ, մագնեզիում եւ B խմբի վիտամիններ:
  2. Տանձը համարվում է ցածր գլիկեմիկ ինդեքսով մթերք՝ մասամբ բջջանյութի բարձր պարունակության շնորհիվ։ Ավելին, բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ 2-րդ տիպի շաքարախտի զարգացման ռիսկը 18 տոկոսով ավելի ցածր է նրանց մոտ, ովքեր ամենաշատն են խնձոր եւ տանձ ուտում, քան նրանց մոտ, ովքեր ամենաքիչն են ուտում: Ձեր ամենօրյա սննդակարգում տանձի ավելացումը կարող է նվազեցնել 2-րդ տիպի շաքարախտի ռիսկը 21 տոկոսով:
  3. Տանձը պարունակում է այնպիսի օգտակար ֆիտոնուտրիենտներ, ինչպիսիք են ֆլավոնոիդները: Հայտնի է, որ ֆլավոնոիդներն օգնում են նվազեցնել բորբոքումները՝ չեզոքացնելով ազատ ռադիկալները: Ֆլավոնոիդները կարող են նաեւ օգնել բարելավել անոթների առողջությունը եւ նվազեցնել սրտի հիվանդությունների ու քաղցկեղի որոշ տեսակների ռիսկը:
  4. Միջին տանձը պարունակում է ընդամենը 100 կալորիա եւ 6 գրամ բջջանյութ, ինչը կազմում է օրական առաջարկվող բջջանյութի մոտ մեկ քառորդը։ Այս ամբողջ բջջանյութի առավելությունն այն է, որ այն օգնում է ձեզ ավելի երկար կուշտ մնալ:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ