«Իրավունք». «Արտահերթի ելքն ընդդիմության օգտին չի լինի» Ոմանք ուզում են փրկել ոչ թե երկիրը, այլ իրենց ֆինանսական հոսքերը․ Արման Ղուկասյան «Ժողովուրդ». Սահմաններից ռուսներին հեռացնելու գործընթացը մտնում է նոր փուլ Թրամփը պատրաստ է ընդունել Պուտինին G20-ում, նույնիսկ եթե որոշ մարդկանց դա դուր չգա Թրամփը կոչ արեց Պուտինին դադարեցնել Ուկրաինայում ռազմական գործողությունները Ուկրաինայի իշխանությունները պատրաստվում են խոշոր քաղաքներում հնարավոր ջրամատակարարման անջատումներին ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին

Դիմակներ կրելու մասին հակասական հայտարարություններ. Փաշինյանը խաբել է. մաս 59. «Ժողովուրդ»

Մամուլի տեսություն

Կորոնավիրուսի համաճարակի ողջ ընթացքում իշխանությունների կողմից եղել են հակասական հայտարարություններ։ Խոսքը նաեւ դիմակը կրելու մասին է։

«Ես մասնագետների հետ քննարկման արդյունքում կարող եմ ասել հետեւյալը, որ նաեւ առողջապահության նախարարն ասաց, որ մարդիկ ուղղակի դիմակ կրելու եւ քայլելու անհրաժեշտություն չունեն». սա վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերն են՝ ասված 2020 թվականի մարտի 13-ին։ Օրեր անց՝ մարտի 19-ին, այն ժամանակ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշում էր. «Ձեր կրած սովորական դիմակները վիրուսից չեն պաշտպանում։ Վիրուսն ավելի փոքր է, քան դիմակների մեջ եղած ծակերը»։

Նույն Նիկոլ Փաշինյանն արդեն մայիսի 24-ին ասում էր. «Դիմակի կրման կարգապահությունը, դիմակի կրման կուլտուրան մեզ հնարավորություն կտա զրոյացնել դեպքերը։ Նաեւ համաճարակաբանների հետ քննարկելով՝ եկել ենք այն եզրակացության, որ տանը պատրաստված դիմակներն անգամ կարող են արդյունավետ լինել դրանց կրման որակի պայմաններում»։ Դրանից երկու ամիս առաջ Արսեն Թորոսյանն ասում էր, թե դիմակը պետք է փոխել մի քանի ժամը մեկ, եւ շատ կարեւոր է դրանց պատրաստման որակը։

Այսպիսով, ականատես ենք լինում մի իրավիճակի, երբ պաշտոնյաներն իրարից անկախ են հայտարարություններ արել, իսկ Փաշինյանի այն պնդումները, թե սովորական կամ ինքնաշեն դիմակները կարող են պաշտպանել վիրուսից, սուտ են եղել։ Նա խաբել է քաղաքացիներին՝ վտանգելով մարդկանց առողջությունը:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ