Հայաստանի 1375 դպրոցներին հատկացվել է 6500 հեծանիվ․ Փաշինյան (տեսանյութ) Վերին Լարսի ձյունահյուսավտանգ հատվածը շրջանցող ճանապարհը տարեվերջին կամ մյուս տարի պատրաստ կլինի. ՏԿԵՆ Բոլորը գոհ են Փաշինյանից, ժողովուրդը գոհ է. ՔՊ-ական պատգամավոր Մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողն օրական ստանում է մոտ 4000 դրամ․ ՊՆ փոխնախարար Հնդկաստանը խայտառակությամբ խաղաղության սպիտակ դրոշ է բարձրացրել․ Պակիստան Սարսափելի վրաերթ Մաշտոցի պողոտայում Ու հիմարություն է կարծել,որ ՀՀԿ-ն չպետք է մասնակցեր Մոսկվայի սիմպոզիումին Ադրբեջանն աջակացություն է հայտնել Պակիստանին Հպարտ եմ. Ինձագին` «Ինտերի» հաղթանակից հետո Արդեն չորրորդ օրն է՝ փոքրիկ Տիգրանին գտնել չի հաջողվում

Եթե ուզում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմին, որը նախատեսում է սանձազերծել Ադրբեջանը այս աշնանը

Ներքաղաքական

Երկրորդ արցախյան պատերազմից հետո Ադրբեջանը ակտիվորեն պատրաստվում է հաջորդ պատերազմին, որի արդյունքում պլանավորում է զավթել Արցախի մնացած մասը եւ Սյունիքը, հնարավոր է նաեւ դուրս գալ Սեւանի արեւելյան ափ,- մեզ հետ հարցազրույցում ասաց ՍԻՄ կուսակցության նախագահ, «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» Շարժման անդամ Հայկ Բաբուխանյանը:

- Այդ նույն երկու տարվա ընթացքում, երբ Ադրբեջանը Արցախի գրավյալ տարածքներում կառուցում էր ճանապարհներ, օդանավակայաններ եւ ռազմական այլ ենթակառուցվածքներ, Հայաստանը ազդարարում էր խաղաղության դարաշրջանի սկիզբը: Սակայն ներկայիս իշխանությունները չեն հասկանում, որ եթե ուզում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի. բանակը ամրացնելուն, տնտեսությունը զարգացնելուն եւ ամենակարեւորը ստրատեգիական դաշնակցի` Ռուսաստանի հետ հարաբերությունները սերտացնելու փոխարեն իշխանության կողմից արվում էր ուղիղ հակառակը: Ցավոք սրտի հակառուսական ալիքին վերջին շրջանում  միացել են  որոշ ընդդիմադիր ուժեր իրենց ԶԼՄ-ներով ու  ակտիվիստներով: Հասականալի է, որ  այսպիսի իրավիճակը  բերելու է նորանոր  տարածքային ու մարդկային կորուստների: Ամենայն հավանականությամբ ամերիկացիների  ու անգլիացիների դրդմամբ սեպտեմբերին  Ալիեւը կփորձի սանձազերծել ռազմական գործողություններ նշված ուղղություններով, պատրվակ բռնելով, որ հայկական կողմը չի կատարում  2020թ. նոյեմբերի 9-ի փաստաթղթում նշված կետերը:

Իրականում Բերձորի եւ Աղավնոյի հանդեպ Ադրբեջանի նկրտումները, ինչպես նաեւ Լաչինի միջանցքի  վերաբերյալ իր կողմից նշվող ժամկետները  ամբողջությամբ ապօրինի էին եւ չեն բխում, ավելին  հակասում են նոյեմբերի 9-ի համաձայնագրին: Մեր Շարժման հունիսի 26-ի հայտարարության մեջ այս հարցի առթիվ նշված է, որ որեւէ իրավական հիմք չկա տեղահանելու վերոհիշյալ բնակավայրերի բնակչությանը, ավելին, այն հակասում է նույն հայտարարագրի 7-րդ կետին, որով նախատեսվում է փախստականների վերադարձը իրենց բնակավայրեր: Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքի նոր երթուղու կառուցմանը, ապա նախատեսվում է, որ 3 տարվա ընթացքում նոր պետք է որոշակիացվեր նոր ճանապարհի կառուցման ծրագիրը: Այսինքն` նոր միջանցքը պետք է սկսեր գործել մոտ 2024-25թթ.: Կրկնում եմ, առանց վերոհիշյալ բնակավայրերի հայաթափման, որի համար այդ գյուղերում պետք է մնային ռուս խաղաղապահների հենակետեր եւ նշվեր այդ գյուղերի հայ բնակչության  տրանպորտային կապի ապահովման մեխանիզմը, ինչպես Ստեփանակերտի, այդպես էլ Գորիսի հետ:

Այժմ հայկական դիվանագիտությունը պետք է ակտիվ աշխատանք տանի  սրա շուրջ: Միաժամանակ  անհրաժեշտ է արագորեն  կարգի բերել բանակը, իսկ տնտեսությունը նախապատրաստել ռազմական գործողություններին: Պահանջում եմ իշխանություններից դադարեցնել ակնհայտ եւ  իբր ստվերված հակառուսական գործողությունները: Նույնը պահանջում ենք  ընդդիմության որոշ ուժերից, նրանց ենթակայության տակ գտնվող լրատվամիջոցներից, իսկ բոլոր պատասխանատու քաղաքական ուժերին եւ հասարակության ակտիվ շրջանակներին  կոչ ենք անում  միավորվել «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» Շարժման մեջ դրսեւորելու համար հայ ժողովրդի միասնական կամքը եւ  անզնիվ նվիրվածությունը  ՌԴ-ի հետ դաշնակցային  հարաբերություններին: Մենք պետք է ցույց տանք, որ թե՛ իշխանությունում նստած սորոսականների, թե՛ որոշ ընդդիմադիր դուրսպրծուկների հակառուսական դիրքորոշումը ոչ մի կապ չունի հայ ժողովրդի հետ եւ թելադրված է արտաքին պատվիրատուների կողմից: Շարունակում ենք պահանջել  նաեւ Նիկոլի հրաժարականը: Մարդ, որը  թույլ է տվել այն ամենն, ինչ կատարվեց մեզ հետ եւ ունի գրված ու չգրված պարտավորություններ թշնամու նկատմամբ, պետք է թողնի ասպարեզը եւ դա կարող է որոշ ժամանակով  հետաձգել ճգնաժամը մեր սահմաններում, իսկ ժամանակ մեզ շատ է պետք, որպեսզի Ռուսաստանը ավարտի ռազմական գործողությունները Ուկրինայում: Միաժամանակ Նիկոլին փոխարինելու պետք է գան ոչ թե հերթական պոպուլիստները, այլ պատասխանատու ու փորձառու քաղաքական-պետական գործիչները, որոնք միաժամանակ վստահություն են վայելում Մոսկվայում:

Եվս մեկ անգամ տագնապով ազդարարում եմ, որ  Ադրբեջանի նպատկան է աշնան ընթացքում սանձազերծել նոր պատերազմ, ինչին  ակտիվորեն աջակցում են  Հայաստանում  գործող  արեւմտա-թուրքական գործակալական ցանցը: Անգամ, եթե այժմ հաջողվի թույլ չտալ  նոր պատերազմ,  խաղաղապահների  ժամկետի սպառման հետ միասին ծագելու է խորը ճգնաժամ եւ չի բացառվում այն վեր է ածվելու  ադրբեջանաթուրքական նոր ագրեսիայի: Ժամանակը  քիչ է, սթափվեք:






Հայաստանի 1375 դպրոցներին հատկացվել է 6500 հեծանիվ․ Փաշինյան (տեսանյութ)Վերին Լարսի ձյունահյուսավտանգ հատվածը շրջանցող ճանապարհը տարեվերջին կամ մյուս տարի պատրաստ կլինի. ՏԿԵՆԲոլորը գոհ են Փաշինյանից, ժողովուրդը գոհ է. ՔՊ-ական պատգամավորՄարտական հերթապահություն իրականացնող զինծառայողն օրական ստանում է մոտ 4000 դրամ․ ՊՆ փոխնախարարՀնդկաստանը խայտառակությամբ խաղաղության սպիտակ դրոշ է բարձրացրել․ ՊակիստանՍարսափելի վրաերթ Մաշտոցի պողոտայումՈւ հիմարություն է կարծել,որ ՀՀԿ-ն չպետք է մասնակցեր Մոսկվայի սիմպոզիումինԱդրբեջանն աջակացություն է հայտնել ՊակիստանինՀպարտ եմ. Ինձագին` «Ինտերի» հաղթանակից հետո Արդեն չորրորդ օրն է՝ փոքրիկ Տիգրանին գտնել չի հաջողվումՈղբերգական դեպք՝ Երևանում«Ոչ ոք ողջ չի մնա»․ Պակիստանի ՊՆ ղեկավարը սպառնացել է ողջ աշխարհինՀՐԱՏԱՊ. Բազմաթիվ թռիչքներ են հետաձգվել․ խառնաշփոթ իրավիճակ օդանավակայանումԿիևը ցանկանում է «սառեցնել» հակամարտությունը Ռուսաստանի հետ առաջին գծում. ԱՄՆ բանագնացԱդրբեջանն աջակացություն է հայտնել ՊակիստանինՄԱՅԻՍԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸՏարադրամի փոխարժեքները մայիսի 7-ինՄխիթարյանը` «Բարսելոնայի» դեմ տարած հաղթանակի և ՉԼ եզրափակիչ դուրս գալու մասին Մարմարիկ գյուղում կորած երկու տարեկան երեխայի հայրը չի հավատում, որ երեխան ընկել է գետը«Ինտերը» հաղթեց «Բարսելոնային» գերդրամատիկ խաղում և դուրս եկավ ՉԼ եզրափակիչ (տեսանյութ)Չինական հորոսկոպ 2025 թվականի մայիսի համար. 3 նշան, որոնց աստղերը խոստանում են առատություն և հարստությունՄոռանալով իր համազգեստն ու ուսադիրը՝ Պողոսյանը «դըմփ-դըմփ հու» էր անում Կապանում. Արմեն Հովասափյան Ավինյանը նեղսրտել է ու մտերիմ շրջապատում դժգոհել. ԲԱՄԲԱՍԱՆՔ Գազ չի լինիՀնդկա-պակիստանյան պատերազմի թիկունքից «աղվեսիների պոչերը» պարզ ցցվել«Հրապարակ». ԱԺ-ում ծնունդ էին նշում ե՛ւ իշխանականները, ե՛ւ ընդդիմադիրները«Ժողովուրդ». Փաշինյանը կնոջ շարֆ է նվեր ստացել Վիետնամի ԱԺ նախագահի կողմիցՀուսիթներից պարտությունը ներկայացվում է որպես «երկխոսության որոնում». Իրանական փորձագետԺամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերին«Հրապարակ»․ Գյումրիում իշխանությունը խլելու օպերացիաներ են սկսել«Իրավունք». Փաշինյանը Ավինյանին հրահանգել է ոչ մի դեպքում Նոր Նորքի թաղապետին չկպնել«Ժողովուրդ». Ինչու է Նարեկ Գրիգորյանն իր աղջկա անունը Սմայլիկ դրել եւ բողոքում ԱԺ ամբիոնիցՊակիստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ խոցել է հինգ հնդկական ինքնաթիռԿիևին հասցված հարվածների արդյունքում խոշոր հրդեհներ են (Տեսանյութ)Թրամփն արձագանքել է Հնդկաստանի և Պակիստանի բախումներին (Տեսանյութ)Հնդկաստանը սկսել է հարվածներ հասցնել Պակիստանի տարածքինԱդրինե Աճեմյանը կպայքարի 130 գեղեցկուհիների հետ ՀնդկաստանումՄեծ Հայրենականը օտար թեմա չէ. իմ պապերից մեկն անհետ կորել է, մյուսը՝ վերադարձել 13 բեկորով. Անդրեասյան«Օդ»-ի պես անհրաժեշտ փնտրտուքը գտնվեց «Արմմոնո»-յում Սյունիքի նախկին մարզպետին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունՀավանականությունը մեծ է, որ փոքրիկին գողացել են․ 2-ամյա Տիգրանի հայրԻ՜նչ էլ լինի, քո՛ւյր իմ, քո՛ւյր, հեռանալիս չանիծե՜ս... ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՄեծ նշանակություն  ունի՝ ով  եւ ինչպիսի մոտեցումներով  կծրագրի վարչապետի միասնական թեկնածուի հարցը. ՀարությունյանԲռնությունը` որպես քաղաքական մեխանիզմԻՐԱԿԱՆՈՒՄ ԻՆՉՈՒ ՆԵԹԱՆՅԱՀՈՒՆ ՉԳՆԱՑ ԲԱՔՈՒԻՆՉ ՀՈՒՇԵՑ ՌԴ ԴԵՍՊԱՆԸ ՆԻԿՈԼԻՆ՝ ՄՈՍԿՈՎՅԱՆ ԱՅՑԻՆ ԸՆԴԱՌԱՋ«Ինտեր»-«Բարսելոնա». Մեկնարկային կազմեր Ադրբեջանին նոր տարածքներ հանձնելու համար կառավարությունը գաղտնի կետով որոշում է ընդունել․ լրագրողԱՌԱՋԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top