Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց 5 տարի 4 ամիս ժամկետով ազատազրկման Պրեսսինգ ա սպասվում ընդդիմադիրներին մի այլ կարգի. ԲԱՄԲԱՍԱՆՔ Ավլեմ, թափեմ փոշին. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Էշին նստելը մի այիբ է, իջնելը՝ երկու ՈՒՂԻՂ. Արդյոք Նիկոլը կգնա արտահերթի. Հայկ Բաբուխանյան Բաթում մեկնելիս կայծակը հարվածել է թուրք ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռին Դինոզավրերի քոչարին եւ սատանիզմի շոուն՝ «առաջադեմ մշակույթ», իսկ հաղթական ֆիդայական պարը՝ հանցանք Նոյեմբերի 27. Օչվա խոսք Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը չի կարողանում գտնել իր վետերան պահեստազորայինների գրեթե կեսին Պատտայայում ռուս տղամարն ընկել է 15-րդ հարկից և ողջ է մնացել

Տեր-Պետրոսյանի հետ որեւէ ժամանակատվածում առնչված գործիչներն իրենք իրենցով խնդիր են. Չախալյան

Թեմա

«Իրավունք TV»-ի տաղավարում անդրադառնալով հայաստանյան ներքաղաքական իրավիճակին` «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆՆ ասաց, որ խնդիրը միայն Նիկոլ Փաշինյանը չէ:

— Բոլոր այն գործիչները, ովքեր Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ որեւէ մի ժամանակատվածում առնչվել են, իրենք իրենցով բոլորը խնդիր են: Այս քաղաքական համակարգն ինքն իրենով խնդիր է: Քաղաքական առուծախը, բարեւ տալ-չտալու հարաբերությունները խնդիր են: Այս ամենը պետք է արմատախիլ անել: Անձնապես ոչ մեկին չեմ ուզում վիրավորել, բայց այսօրվա քաղաքական դաշտում գտնվողներից մեծ մասն ի՞նչ գործ ունեին քաղաքականության մեջ: Տարիներ շարունակ ըմբոստ, պայքարող մարդկանց հետեւից ընկել են, որ քաղաքականությամբ չզբաղվեն, իսկ քաղաքական դաշտ են թողել  շողոքորթներին, մի քանի կոպեկի դիմաց ամեն ինչ ծախելու պատրաստ չկայացած անձնավորություններին: Ու, ցավոք, խնդիրը միայն քաղաքական դաշտում չէ: Պատերազմից հետո հասկացա, որ մեծ մասամբ նաեւ բանակում է այդպես ու բոլոր համակարգերում: Բայց վստահ եմ` ուշ, թե շուտ արմատախիլ է արվելու այս ամենը, բայց ե՞րբ, սա է խնդիրը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ