«Իրավունք». «Արտահերթի ելքն ընդդիմության օգտին չի լինի» Ոմանք ուզում են փրկել ոչ թե երկիրը, այլ իրենց ֆինանսական հոսքերը․ Արման Ղուկասյան «Ժողովուրդ». Սահմաններից ռուսներին հեռացնելու գործընթացը մտնում է նոր փուլ Թրամփը պատրաստ է ընդունել Պուտինին G20-ում, նույնիսկ եթե որոշ մարդկանց դա դուր չգա Թրամփը կոչ արեց Պուտինին դադարեցնել Ուկրաինայում ռազմական գործողությունները Ուկրաինայի իշխանությունները պատրաստվում են խոշոր քաղաքներում հնարավոր ջրամատակարարման անջատումներին ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին

«Հրապարակ». Նախընտրում են տեղափոխվել ՀՀ, քանի որ կարծում են՝ Փաշինյանը մի օր էլ Արցախի մյուս բնակավայրերն է հայաթափելու

Հասարակություն

Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մի քանի օր է պետական մակարդակով կազմակերպվում է Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձոր ու Աղավնո գյուղերի բնակիչների գույքի տարհանումը: Պետական գերատեսչության ավտոմեքենաները ողջ օրը բեռներ են փոխադրում։ Կան ընտանիքներ, որոնք արդեն տեղափոխել են իրենց գույքը, մի մասը՝ Արցախի այլ շրջաններ, մեծ մասը՝ Հայաստան, բայց վերջնականապես դեռ ոչ ոք չի տեղափոխվել: Երեք համայնքներում /երրորդը` Սուս համայնքը հայաթափվել է պատերազմից անմիջապես հետո/, ընդհանուր առմամբ, մոտ 100 ընտանիք է բնակվում, 350 մարդ: Արցախից մեզ ասացին, որ նախնական տվյալներով Արցախում հաստատվելու ցանկություն է հայտնել նշված համայնքների բնակչության ընդամենը 10-15 տոկոսը։

Արցախում այլեւս կասկած չունեն, որ Փաշինյանը ծրագրված հայաթափում է Արցախը, հակառակ պարագայում տարհանվողներին պարտադիր կվերաբնակեցնեին Արցախում, չէին տա ընտրության հնարավորություն` Հայաստան կամ Արցախ: Իսկ այս պարագայում մարդիկ  նախընտրում են տեղափոխվել Հայաստան, քանի որ կարծում են՝ մի օր էլ Փաշինյանի դավադիր որոշման հետեւանքով Ստեփանակերտն ու Արցախի մյուս բնակավայրերն են հայաթափվելու։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ