Որ դեպքերում է մակարոնեղենը վտանգավոր և ինչպես նվազագույնի հասցնել նման մթերքի հասցրած վնասը
Առողջապահական
Ճարպակալման ու ավելորդ քաշի առկայության դեպքում խորհուրդ չի տրվում ուտել ցորենի ոչ պինդ տեսակներից պատրաստված մակարոնեղեն ու հաց։ Այս մասին «Վեչերնյայա Մոսկվա»-ի հետ զրուցում ասել է սննդաբան Ալեքսեյ Կալինչևը։
Բժշկի խոսքով՝ նման մթերքի չարաշահումը կարող է հանգեցնել առողջական վիճակի վատթարացման։
«Բանն այն է, որ նման մթերքը շատ արագ է մարսվում՝ հանգեցնելով ինսուլինի մակարդակի կտրուկ բարձրացման ու դրա հետևանքով ճարպերի կուտակման», - նշել է սննդաբանը։
Նրա խոսքով՝ ճարպակալման դեպքում կարելի է օգտագործել ցորենի պինդ տեսակներից պատրաստված մակարոնեղեն, ինչն ավելի քիչ վնաս կհասցնի օրգանիզմին։
«Դրանք պետք է պինդ մնան կարծես մի փոքր քիչ են եփվել, այլապես ոչնչով արդեն չեն տարբերվի ցորենի ոչ պինդ տեսակներից պատրաստված էժանագին մակարոնեղենից։ Իսկ թե ում նման պինդ մակարոնները դուր կգան, դեռ շատ մեծ հարց է», - ընդգծել է Կալինչևը։