Չինաստանում նոր վտանգավոր վիրուսի բռնկում է գրանցվել
Առողջապահական
Չինացի և սինգապուրցի բժիշկները հայտարարել են հենիպավիրուսի վտանգավոր նոր տեսակի 35 դեպքի հայտնաբերման մասին։ Այս մասին հայտնում է Lenta-ն՝ հղում կատարելով չինական ԶԼՄ-ներին։ Հիվանդության բռնկումը, որը ստացել է «Լանյա« վիրուս անվանումը, գրանցվել է Շանդուն և Հենան նահանգներում: Ամենից հաճախ հիվանդները զգում են հազ, ջերմություն, հոգնածություն, մկանային ցավ, սրտխառնոց և գլխացավ: Գիտնականներին դեռևս չի հաջողվել գտնել հիվանդների միջև կապը, բացի այդ, նրանց հարազատների մոտ հենիպավիրուսի նշաններ չեն նկատվել։ Պաթոգենների գենետիկական խումբը բաղկացած է 18402 նուկլեոտիդից։ Գիտնականները նշում են, որ նոր վիրուսը նման է «Նիպախ« վիրուսին, սակայն մինչև այժմ վարակման դեպքերը մահացու կամ շատ լուրջ չեն եղել: Դրա հետ մեկտեղ, գիտնականները դեռ չեն որոշել, թե կարո՞ղ է, արդյոք, «Լանյա»-ն մարդուց մարդուն փոխանցվել: Վայրի բնության մեջ «Լանյա» վիրուսը ամենից հաճախ հայտնաբերվում է գետնափորների (մասնավորապես՝ սրընչակների) մոտ: Հակամարմիններ են հայտնաբերվել նաև շների և այծերի մոտ:
Տաթև Ֆռանգյան
https://factor.am/541811.html