Ադրինե Աճեմյանը կպայքարի 130 գեղեցկուհիների հետ Հնդկաստանում Մեծ Հայրենականը օտար թեմա չէ. իմ պապերից մեկն անհետ կորել է, մյուսը՝ վերադարձել 13 բեկորով. Անդրեասյան «Օդ»-ի պես անհրաժեշտ փնտրտուքը գտնվեց «Արմմոնո»-յում Սյունիքի նախկին մարզպետին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն Հավանականությունը մեծ է, որ փոքրիկին գողացել են․ 2-ամյա Տիգրանի հայր Ի՜նչ էլ լինի, քո՛ւյր իմ, քո՛ւյր, հեռանալիս չանիծե՜ս... ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Մեծ նշանակություն  ունի՝ ով  եւ ինչպիսի մոտեցումներով  կծրագրի վարչապետի միասնական թեկնածուի հարցը. Հարությունյան Բռնությունը` որպես քաղաքական մեխանիզմ ԻՐԱԿԱՆՈՒՄ ԻՆՉՈՒ ՆԵԹԱՆՅԱՀՈՒՆ ՉԳՆԱՑ ԲԱՔՈՒ ԻՆՉ ՀՈՒՇԵՑ ՌԴ ԴԵՍՊԱՆԸ ՆԻԿՈԼԻՆ՝ ՄՈՍԿՈՎՅԱՆ ԱՅՑԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Ովքեր են նայելով սեփական ժողովրդի աչքերին՝ նենգաբար ստում».  Գրիգոր Գրիգորյանը փակագծեր է բացում

Թեմա

2020 թվականի մարտից՝ կորոնավիրուսի համավարակի Հայաստան մտնելուց ի վեր՝  ամեն կերպ փորձ է արվել լռեցնել ու վարկաբեկել այն մասնագետներին, ովքեր լույս են սփռել իրականության վրա՝ ներկայացնելով ողջ ճշմարտությունը թե՛ կորոնավիրուսի մասին, թե՛ պետության ստանձնած դավադիր պարտավորությունների: Այս մասին «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք «Մեկ առողջություն» կոալիցիայի ղեկավար ԳՐԻԳՈՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ:

- Դուք ասուլիսներից մեկի ժամանակ հայտարարել եք, որ ցանկացած պատվաստանյութ սկզբունքորեն վտանգավոր է ու «անհեռատես», ինչին հակադարձելով՝ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը նշել է, թե չեն եղել դեպքեր, երբ պատվաստվելուց հետո մարդիկ մահանան կամ պատվաստանյութը պատճառ դառնա մահվան: Կմանրամասնե՞ք:

- Նախ հիշեցնեմ, որ դիպլոմավորված բժիշկ տիկին Սահակյանը, որը ղեկավարում է ազգային իմունիզացիայի ծրագիրը եւ բազմաթիվ այլ ծրագրեր, համագործակցում է ԱՄՆ-ի հետ եւ աջ ու ձախ խորհուրդներ է տալիս: Այդ թվում՝ կորոնավիրուսային վարակի սկզբում՝ ի լուր աշխարհի հայտարարել էր, թե կարանտինը չի համարվում արդյունավետ միջոց՝ շնչառական վարակների դեմ: Մինչդեռ ոչ թե միայն վարակաբանի, այլ ցանկացած սովորական պրակտիկ բժշկի մոտ, եթե այդպիսի բան ասես, կարող է ճղել դիպլոմն ու դեն նետել: Իհարկե, ես հեռու եմ այն մտքից, որ տիկին Սահակյանը մասնագետ չէ: Ո՛չ, նա մասնագետ է, սա ավելի վատ տարբերակն է՝ երբ մասնագետներն ուղղորդված, նայելով սեփական ժողովրդի աչքերին՝ նենգաբար ու լկտիաբար ստում են: Սա ավելի վտանգավոր է, քան թե ոչ մասնագիտական արտահայտությունները: Եվ, ցավոք, գործ ունենք հենց այդ ավելի վտանգավոր դեպքի հետ: 

Ինչ վերաբերում է պատվաստանյութաբանությանն՝ այն գիտություն է, որն ունի իր փուլերը: Քանի մարդը ծնվում է ու մահանում, դու չես կարող կենսաբանությունը փոխել ու որոշել՝ օրինակ, արեւն այսուհետ պետք է ծագի ոչ թե այնտեղ, այլ այստեղ: Գուցե Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չենին կարող է նման որոշում ընդունել, բայց ես խոսում եմ առողջ բանականության տեր մարդկանց մասին: Օրինակ, որեւէ մեկը չի կարող որոշում սահմանել, որ այսուհետ կանայք պետք է ծննդաբերեն երեխաներին երեք ամսվա ընթացքում: Նույնը պատվաստանյութին է վերաբերում, այն ունի փուլեր, որի ընթացքում նախ ուսումնասիրում ես հարուցիչը, որպեսզի հասկանաս, թե ինչի հետ գործ ունես: Մինչդեռ առ այսօր պարզ չէ, թե որտեղից է այդ հարուցիչը, միգուցե այն վիրուս չէ, այլ բակտերիա է, միգուցե նանո ինչ-որ հարուցիչ է: Դեռեւս չգիտենք եւ ապացույցներ հստակ չկան, որտեղից է այն առաջացել: Արդեն բոլորը խոսում են շտամերից, բայց  ժողովրդի համար հասկանալի լեզվով ասած՝ մատրիցան որտեղից է հայտնվել, հարցական է: Հետեւաբար, երբ դու չգիտես, թե որտեղից է հարուցիչը, նույնիսկ խոսք լինել չի կարող պատվաստանյութի մասին, սա համաճարակաբանության օրենք է: Մաքսիում ինչ կարող ես անել, ժամանակավոր փորձում ես բուժմիջոցներ հայթայթել, բուժել ամեն մեկին՝ ելնելով նրա օրգանիզմի առանձնահատկություներից, հիվանդության պատմություններից, ցուցումներից, հակացուցումներից եւ այլն, ինչպես նաեւ սիմպտոմատիկ բուժում ես անում: Բայց այս ամենը մերժվեց ու հասանք պատվաստանյութին, ինչն արդեն իսկ սխալ է:

Համաշխարհային առողջապահության կազմակերպությունը որոշեց իր կամքով փոխել մի շարք եզրույթներ, որոնք տասնամյակներ, եթե ոչ հարյուրամյակներ ի վեր օգտագործում էին բժշկության մեջ: Փոխվեց անգամ այն, թե ինչ է նշանակում համաճարակ, տեղաճարակ, պանդեմիա հասկացողությունները: Այդ ամենն այսօր հարմարեցրեցին իրենց՝ ստեղծելով մի մեխանիզմ, ըստ որի, ԱՀԿ-ն է որոշում՝ ինչն է համաճարակ, ինչն է տեղաճարակ: Մասշտաբային բռնկումը կարող է լինել Հայաստանում եւ կոչվել համաճարակ, բայց նույնը լինի Նիգերիայում եւ կոչվի տեղաճարակ: Բայց չէ՞ որ կան չափորոշիչներ, թե ինչ է տեղաճարակը, ինչ է համաճարակը: Այդ չափորոշիչները հանվեցին ու հիմա ամեն ինչ իրենք են որոշում: Այս հիվանդությունն առ այսօր չունի դեպք հասկացողություն:

- Այդուհանդերձ, որքանո՞վ է իրականությանը համապատասխանում այն, որ Գայանե Սահակյանը պնդում է, թե պատվաստանյութի հետեւանքով մահացության դեպքեր չունենք:

- Ըստ հասանալի տեղեկատվության, բազմաթիվ օրինակներ կան, բայց եկեք չմոռանանք, որ այդ հասանելի տեղեկատվությունն այսբերգի ընդամենը գագաթն է, որովհետեւ հիմնականում բոլոր տեղեկատվական աղբյուրները՝ Ֆեյսբուքը, Յութուբը եւ այլն, գտնվում են այն մարդկանց ձեռքերում, ովքեր, ըստ ամենայնի, կանգնած են այս հիվանդության առաջացման հետեւում: Եթե նկատել եք, ցանկացած այլակարծություն արգելափակվում է՝ թե՛ Ֆեյսբուքի, թե՛ Յութուբի կողմից: Նրանք թույլ են տալիս հանրությանը հրամցնել այն, ինչ իրենց է հարմար, ինչ իրենց է պետք, անգամ երկընտրանքի իրավունք էլ թույլ չեն տալիս: Աշխարհով մեկ գիտնականները վախեցած են, նրանց վրա մեծ ճնշում է գործադրվում, վարկաբեկվել է ամբողջ կենսաբժշկական գիտությունը: Այս քովիդ կոչեցյալը քանդեց ամբողջ համաշխարհային առողջապահական համակարգը ոչ միայն մեր երկրում: 

- Ըստ էության, մարդիկ արդեն իրենց սեփական մաշկի վրա են զգում պատվաստանյութերի հետեւանքները: Մեկն ասում է, թե պատվաստումից հետո՝ շուտ է հոգնում, մյուսը պնդում է, թե իմունիտետն է ընկել եւ այլն: Ի վերջո, այս գանգատները ներշնչակի արդյո՞ւնք են, թե՞ իրականում կան հետեւանքներ, որոնք ուսումնասիրության կարիք ունեն:

- Հետեւանքների մասին կկարողանանք խոսել այն ժամանակ, երբ կկատարվի անաչառ եւ համապարփակ հետազոտություն, որն, ըստ ամենայնի, գոնե մոտակա ժամանակ չի լինելու: Իսկ ով փորձի նման հետազոտություն կատարել, նրա հետ մի բան հաստատ կպատահի կամ ուղղակի ճնշում կգործադրեն: Բայց, օրինակ, Գերմանիայում ախտաբանական հերձման մասնագետները հետազոտություն էին անցկացրել այն դիերի,  որոնք մահացել էին կորոնավիրուսից, եւ իբրեւ բոլորը պատվաստված են եղել: Արդյունքում շատ հետաքրքիր պատկեր է ստացվել: Հիշո՞ւմ եք, որ սկզբում ասում էին, թե պատվաստվելուց հետո՝ կորոնավիրուսով չեն հիվանդանում, այնուհետեւ ասացին, որ թեթեւ են հիվանդանում, ապա պնդում էին, թե թեկուզ ծանր հիվանդանում են, բայց չեն մահանում, հիմա էլ մնում է ասեն, թե պատվաստվածներն առանց տանջվելու են մեռնում կամ գնում են ուղիղ դրախտ: Գիտելիքահեն ոչ մի կապ չկա:

- Այս շարքից է նաեւ այն, որ սկզբում ասում էին, որ բավարար է երկու անգամ պատվաստվելը, իսկ հիմա արդեն երրորդի մասին են խոսում… 

- Վաղը կասեն, որ վեց անգամ պետք է պատվաստվել: Նորից եմ շեշտում՝ համապարփակ հետազոտություններ են անհրաժեշտ, ընդ որում՝ թե՛ ռուսական, թե՛ ամերիկյան, թե՛ բրիտանական ու չինական պատվաստանյութերի վերաբերյալ: Կորոնավիրուսը վիրուսների ընտանիք է, որն ունի երկու ենթաընտանիք՝ տոգովիրուսներ եւ կորոնավիրուսներ: Վերջինները հիմնականում ախտաբանական լեզվով ասած՝ անմեղ են, լինում են կենդանիների շրջանում, իսկ տոգովիրուսներն ավելի վտանգավոր են, որովհետեւ մարդու եւ կենդանիների համար ընդհանուր են: Կորոնավիրուսների ընդամենը երկու ենթատեսակ է վարակում մարդուն, բայց այն որեւիցե լուրջ փոփոխություններ օրգանիզմում չի առաջացնում: Ավելին՝ Խորհրդային տարիներին Սարատովում գոյություն ուներ հատուկ մասնագիտացված ինստիտուտ, որը զբաղվում էր միմիայն կորոնավիրուսներով, բայց 40 տարի գործելուց հետո՝ նրանք այդպես էլ չկարողացան ստեղծել արդյունավետ պատվաստանյութ կորոնավիրուսային վարակների դեմ: Ըստ այդմ, կառավարությունը նպատակահարմար գտավ փակել այդ ինստիտուտը, որովհետեւ այդ դասի վիրուսների դեմ պատվաստանյութն արդյունավետ չի համարվել:

- Դուք մի ասուլիսի ժամանակ ասել եք, որ «պատվաստանյութը ուսումնասիրված չէ, կարող է ունենալ երկարաժամկետ հետեւանքներ», ուստի՝ դեմ եք մարդուն ներարկել նյութ, որի ազդեցությունը ուսումնասիրված չէ։ Մինչդեռ ըստ Երեւանի պետական բժշկական համալսարանի համաճարակաբանության ամբիոնի դասախոս Արման Բադալյանի, գիտական բժշկական հեղինակավոր ամսագրերի հրապարակումներից հստակ երեւում է, թե ինչպես է ստեղծվել պատվաստանյութը: Նրա գնահատմամբ՝ հիմքերը, որոնց հիման վրա ստեղծվել են պատվաստանյութերը, նոր չեն ու ունեն 30-40 տարվա պատմություն։ Ի՞նչ կասեք այս մասին:

- Նախ մինչեւ անդրադառնալն Արման Բադալյանին, Ձեր ուշադրությունն եմ հրավիրում Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի ելույթների բովանդակության եւ կոչերի վրա: Ելնելով դրանից՝ չէի էլ սպասում, որ այդ համալսարանի որեւիցե դասախոս կարող է այլ կարծիք արտահայտել: Սա տարրական կոնֆորմիզմի եւ պատեհապաշտության արտահայտությունն է: Ինչ վերաբերում է Արման Բադալյանին, կա այսպիսի մի աքսիոմա՝ որեւիցե մի մասնագետ, որն ուղղակի կամ անուղղակի կերպով ներգրավված է ԱՄՆ կենսաբանական վտանգների նվազեցման ծրագրում, պարզապես, չի կարող ասել այն, ինչը չի համընկնում չեմ վարանի ասել՝ իրենց տերերի կարծիքների հետ: Արման Բադալյանն ինձ շատ լավ ճանաչում է, գիտի իմ անցած մասնագիտական ուղին եւ նաեւ գիտի, որ ինչ-որ ինքն է ասում, չի համապատասխանում իրականությանը: 

Նախ 30-40 տարի այն մեթոդոլոգիաները, որոնցով աշխատում էին պատվաստանյութ արտադրելու մեջ, կար հստակ ցուցումներ, ստանդարտներ, փուլեր: Բայց այդ փուլերի արհեստական կրճատումից հետո՝ բոլոր այդ ստանդարտները եւ մեխանիզմները ձեւափոխվել են: Եվ երկրորդ՝ եթե առ այսօր չգիտես, թե ինչ հարուցիչի հետ գործ ունես, որտեղից է այն առաջացել, մեղմ ասած, ոչ մասնագիտական է խոսել դրանից պատվաստանյութ պատրաստելու մասին: Երրորդ՝ խորհուրդ կտամ, պարզապես, բոլոր նրանց, ովքեր այսօր ներգրավված են միջազգային ծրագրերում եւ համոզված են, որ ցանկացած հրահանգի կատարումը ճանապարհ է դեպի լավ կարիերա, լավ կյանք, իմանան, որ, որպես կանոն, նրանց նմաններին օգտագործում են եւ դեն են նետում: Բայց նրանք իրենց արարքի համար վաղ, թե ուշ պետք է պատասխան տան, նույնիսկ սխալ մասնագիտական կարծիքի համար: Ու այդ ժամանակ շատ եմ կասկածում, որ իրենք կարող են ապացուցել իրենց անաչառությունը: Չէ որ նրանք մասնագիտական կարծիք են հայտնել՝ դրանով մոլորության մեջ գցելով սեփական ազգին: Երբ մասնագետն է ստում, աններելի է: Ձեր նշած Արման Բադալյանը զբաղվում է մի ամերիկյան ծրագրով, որի հիմնական կենտրոնացումը մարդու եւ կենդանիների համար ընդհանուր հիվանդություններն են, որը նաեւ իմ մասնագիտացումն է: Նա պետք է իմանար, որ անկարելի է չորոշել հարուցչի աղբյուրը: Երբ կգտնենք, թե որտեղից է մայր հարուցիչը, այդ ժամանակ էլ կհասկանանք, թե ինչպես դրա դեմ արդյունավետ պայքարել:

- Դուք հայտարարել եք, որ «Հայաստանի իշխանություններին ստիպում են պատվաստել քաղաքացիներին» եւ դրան էլ հակադարձում ունի Երեւանի պետական բժշկական համալսարանի համաճարակաբանության ամբիոնի դասախոս Արման Բադալյանը, որը «հոգեբանական խնդիր» է համարում պնդումը, թե ինչ-որ մի վերպետական մարմին Հայաստանի պատկան մարմիններին ստիպում է իրականացնել պատվաստումներ։ Ավելին՝ նա դժգոհում է, թե՝ «Ո՞ւր էր, թե ճնշում լիներ, որ մենք նորմալ պատվաստումային ընդգրկվածություն ունենայինք։ Բնակչության միայն 30 տոկոսն է հազիվ, որ երկու դեղաչափ ստացել է, խայտառակ թվեր են։ Ո՞ւր է պարտադրանքը…»:

- Ինչպես ռուսն է ասում՝ «ախորժակն ուտելուց է բացվում», իշխող հայրենադավ խմբավորման շահերը սպասարկողների շարքերում շատերը կան, ովքեր ամբողջ իրենց կյանքում շատ ծանր հոգեբանական, սթրեսային վիճակների են ենթարկվել՝ թե՛ հանրության մեջ, թե՛ բակում, դպրոցում, ինստիտուտում, եւ այսօր նրանց մոտ հնարավորություն կա իրենց բոլոր ֆանտազիաներն իրականություն դարձնել՝ ֆաշիստական կոչեր անելով: Պատվաստանյութը չի՛ կարելի պարտադրել, մարդն անասուն չէ: Եվ եթե բժիշկը նման կոչ է անում ու ասում՝ «Ուր էր, թե ճնշում լիներ», ուրեմն՝ նա պետք է հոգեբանական լուրջ փորձաքննություն անցնի, որովհետեւ նմաններին ֆիլմերում «доктор смерть» են անվանում: Սա սեփական ժողովրդի հանդեպ ինչ-որ նեղացվածության հետեւանքով սադիստական մի արտահայտություն է, որը փորձում են ի ցույց դնել: Այստեղ մասնագիտական ունակությունների հետ համատեղելիության հարց է առաջանում: Եվ ընդհանրապես՝ եթե մասնագետ են, ինչո՞ւ չեն խոսում այն մասին, որ կորոնավիրուսների դասի դեմ երբեք կոլեկտիվ իմունիտետ չի առաջանում եւ չի առաջացել: Մինչդեռ այսօր կան ջատագովներ, որոնք կոչ են անում ստիպել մարդկանց պատվաստվել, ինչպես աֆրիկյան երկրներում են անում՝ կանանց ձեռքերը ջարդելով, գետին գցելով պատվաստում են՝ հենց դաշտերում: Սրանք սոցիոլոգիական փորձարկումներ են, ինչպիսին որոշակի ամերիկացի գիտնականներ կիրառել են Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Կարիբյան ավազանի մի շարք երկրներում: Սեւամորթներին վարակում էին տարբեր վիրուսներով եւ դեղեր փորձարկում՝ համարելով այն նորմալ: Մոտ 60 տարի հետո՝ նրանք ներողություն խնդրեցին իրենց արարքի համար: Դրա համար դիմում եմ մեր համաքաղաքացիներին՝ լավ մտածեք որոշում ընդունելուց առաջ՝ ներարկում ընդունել, թե՝ ոչ եւ արժե արդյոք վտանգի տակ դնել ձեր եւ ձեր երեխաների առողջությունը՝ իբրեւ թե կանաչ ճանապարհ ձեր առաջ բացելու համար: Միշտ համարել եմ, որ նման այլանդակությունների դեպքում՝ ժողովուրդը պետք է ըմբոստանա: Ժողովուրդն ընտանի կենդանի չէ, որին առանց հարցնելու ներարկեն, չի՛ կարելի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Ադրինե Աճեմյանը կպայքարի 130 գեղեցկուհիների հետ ՀնդկաստանումՄեծ Հայրենականը օտար թեմա չէ. իմ պապերից մեկն անհետ կորել է, մյուսը՝ վերադարձել 13 բեկորով. Անդրեասյան«Օդ»-ի պես անհրաժեշտ փնտրտուքը գտնվեց «Արմմոնո»-յում Սյունիքի նախկին մարզպետին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունՀավանականությունը մեծ է, որ փոքրիկին գողացել են․ 2-ամյա Տիգրանի հայրԻ՜նչ էլ լինի, քո՛ւյր իմ, քո՛ւյր, հեռանալիս չանիծե՜ս... ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՄեծ նշանակություն  ունի՝ ով  եւ ինչպիսի մոտեցումներով  կծրագրի վարչապետի միասնական թեկնածուի հարցը. ՀարությունյանԲռնությունը` որպես քաղաքական մեխանիզմԻՐԱԿԱՆՈՒՄ ԻՆՉՈՒ ՆԵԹԱՆՅԱՀՈՒՆ ՉԳՆԱՑ ԲԱՔՈՒԻՆՉ ՀՈՒՇԵՑ ՌԴ ԴԵՍՊԱՆԸ ՆԻԿՈԼԻՆ՝ ՄՈՍԿՈՎՅԱՆ ԱՅՑԻՆ ԸՆԴԱՌԱՋ«Ինտեր»-«Բարսելոնա». Մեկնարկային կազմեր Ադրբեջանին նոր տարածքներ հանձնելու համար կառավարությունը գաղտնի կետով որոշում է ընդունել․ լրագրողԱՌԱՋԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆԱնձրեւից հետո ասֆալտը փուլ է եկել. նկարներՄխիթարյանը հայտնվել է «Բարսելոնայի» հրապարակած խաղային պաստառին«ԱՌԱՋԻՆ ԵՎ ԵՐԿՐՈՐԴ ՌԱՈՒՆԴՆԵՐՈՒՄ 3։2 ՀԱՇՎՈՎ ՀԱՂԹՈՒՄ ԷԻ, ԵՐՐՈՐԴՈՒՄ 4։1 ՀԱՇԻՎ ԳՐԱՆՑԵՑԻՆ». ԱՆՎԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ, ԵՎՐՈՊԱՅԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ, ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ ՆԱՐԵԿ ՄԱՆԱՍՅԱՆՌԴ փոխարտգործնախարարը Թուրքիայի դեսպանի հետ քննարկել է Հարավային Կովկասում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակըՇ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն ՔՔրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյին (Արտյոմ Հարությունով) քրեական ոստիկանները փողոցից բռնել ու ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն են տեղափոխելՀատուկ քպական Կոնջորյանի համար՝ լիկբեզ․ Մարգարիտ ԵսայանՈ՞ր սեռի համար է առանձնապես վտանգավոր սմարթֆոնների ազդեցությունըԼևոն Տեր-Պետրոսյանը վիրահատության է ենթարկվելԿրակոցներ՝ Երևանի Գարեգին Նժդեհ հրապարակում․ Շենգավիթի ոստիկանները պարզել են դեպքի հանգամանքները, հայտնաբերել մասնակիցներին ու հանցագործության գործիք ատրճանակը․ կրակողը 15-ամյա տղա էԵկեք միասին հիշենք խորհրդային օծանելիքըԿցանկանայի, որ Մխիթարյանը «Ինտերի» հետ հաղթեր Չեմպիոնների լիգան. Բայրամյան Սպասում եմ Ջոն վան տ՛ Սխիպի զանգին. Բայրամյան Մխիթարյանը` «Բարսելոնայի» հրապարակած խաղային պաստառինՄխիթարյանը, Չալհանօղլուն և Բարելան պետք է ավելի համարձակ գործեն. Կապելոն` ՉԼ-ում «Ինտերի» շանսերի մասինՆոր Նորքում մեքենաները երթևեկում են կիսով չափ ջրի տակ անցածՌուսաստանում խոսել են Զելենսկու իշխանության «ավարտի» մասինՄեղմ ասած` ափսոսանք է առաջացնում այն, որ Ալեն Սիմոնյանը վերադարձել է իր հին հռետորաբանությանը. Մարիա Զախարովան պատասխանել է Ալեն ՍիմոնյանինՆԱՏՕ-ն շարունակում է Հարավային Կովկասի երկրներին իր ազդեցության գոտի ներքաշելու կուրսը. ՌԴ ԱԳՆԷլիզը հեռացել է տնից. նա գնացել է առանձին ապրելու. որն է պատճառը. Արամի բացառիկ մեկնաբանությունըԻնչ է կատարվում «Բարեկամության» գետնանցումում՝ անձրեւից հետոԿրեմլում հաստատել են Մոսկվայում Հաղթանակի շքերթին Փաշինյանի մասնակցությունըՊապիկյանը մասնակցել է «DEFEA-2025» միջազգային ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանըՊուտինը միջազգային հեռախոսազրույց է ունեցել․ ԿրեմլԱՄՆ-ում վարչապետի աներորդուն 2 երեխաների ներկայությամբ սպառնացել են. ինչպես է եղել դեպքը.armlur.amԿյանքից անժամանակ հեռացավ մեր ՀՈՎՈՆ. Վարդուհի Վարդանյանի որդու և հարսի հրապարակումըՓեզեշքիանը կարող է միջնորդ հանդիսանալ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում. Իրանի ԱԳ փոխնախարարը՝ ԲաքվումԱրեւմտամետները սադրանքների՞ են պատրաստվում մայիսի 9-ինՀարցվածների 86%-ը կարծում է, որ պետք է ծանոթանան Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծին. ԳելափՀաջիևը հանդիպել է Իրանի փոխարտգործնախարարի հետՓաշինյան-Զավենիչ զրույցն ավարտվել է առանց համաձայնությանՊապիկյանը մայիսի 6-ին հանդիպել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի հետԿադիրովը խնդրել է ազատել իրեն Չեչնիայի ղեկավարի պաշտոնիցԿյանքից հեռացել է գիտության եւ կրթության սերմնացանը. Հրանուշ Հակոբյանը ցավակցագիր է հղելՀանդիպում Silicon Mountains-ի տեսլականը կերտողների հետՍԱՏՄ նախկին ղեկավարը կալանավորվեց15 կգ թմրամիջոցը մաքսանենգությամբ տեղափոխվել է ՀՀ. 4 անձ կալանավորվել է
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top