Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում

Կես տարում՝ 88 միլիարդ դոլար․ Սաուդյան Aramco նավթային ընկերությունը կիսամյակային շահույթի ռեկորդ է սահմանել

Միջազգային

Սաուդյան Aramco նավթային ընկերության կիսամյակային շահույթը հասել է 88 միլիարդ դոլարի. սա ընկերության տարվա առաջին կիսամյակի եկամուտն է, իսկ նավթի գները շարունակում են բարձր մնալ աշխարհում, ընկերության հայտարարությունը փոխանցում է Associated Press-ը։

Նավթի և գազի ընկերությունը, որը գրեթե ամբողջությամբ պատկանում է Սաուդյան Արաբիային, հայտնել է,  որ 2022 թվականի երկրորդ եռամսյակում զուտ շահույթի 90% աճ է գրանցել՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Aramco ընկերությունը հայտնել է, որ արդյունքները ընկերության համար եռամսյակային եկամուտների նոր ռեկորդ են սահմանել։

Aramco-ն ասում է, որ շահույթը հիմնականում պայմանավորված է նավթի գների և վաճառված ծավալների աճով:

Aramco-ի նախագահ Ամին Նասերը ասել է, որ երկրորդ եռամսյակի արդյունքներն արտացոլում են  նավթի աճող պահանջարկը․ «Մենք ակնկալում ենք, որ նավթի պահանջարկը կշարունակի աճել տասնամյակի մնացած ժամանակահատվածում ևս, չնայած կարճաժամկետ համաշխարհային կանխատեսումների վրա նվազող տնտեսական ճնշումներին»:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ