Ըմպելիքներ, որոնք կարող են վնասակար լինել շոգ եղանակին
Առողջապահական
Շոգ եղանակին հարկավոր է հրաժարվել քաղցր ըմպելիքներից, օրինակ՝ գազավորված ըմպելիքներից, հյութերից կամ օշարակներ պարունակող սուրճից։ Այս ցուցումներին չհետևելը կարող է հանգեցնել առողջական լուրջ խնդիրների զարգացման։ Այս մասին «Մոսկվա 24»-ի հետ զրույցում ասել է սննդաբան Մարգարիտա Կորոլյովան։
Կորոլյովան խորհուրդ չի տալիս նաև քաղցր սուրճ օգտագործել, քանի որ շոգ եղանակին անգամ սառը սուրճը կարող է առողջական լուրջ խնդիրների պատճառ դառնալ։ Բանն այն է, որ կոֆեինը ծանրաբեռնում է սրտանոթային համակարգը, ինչն էլ հանգեցնում է զարկերակային ճնշման բարձրացման ու սրտի ռիթմի խանգարման։
Սակայն սուրճը, հյութերն ու գազավորված ըմպելիքները միակը չեն, որոնցից հարկավոր է խուսափել շոգ եղանակին։ Մասնագետը հորդորում է սահմանափակել նաև ալկոհոլի գործածությունը, քանի որ ոգելից խմիչքները հանգեցնում են զարկերակային ճնշման բարձրացման ու սրտանոթային համակարգի աշխատանքի վատթարացման։