Առաջին բուժօգնություն մեղվի խայթոցի դեպքում․ ինչ է հարկավոր անել
Հասարակություն
Մեղվի խայթոցը կարող է հանգեցնել անաֆիլակտիկ շոկի կամ Կվինկեի այտուցի (անոթային այտուց)։ Այս մասին gazeta.ru-ի հետ զրույցում ասել է թերապևտ Լյուդմիլա Լապան՝ ներկայացնելով, թե ինչ առաջին բուժօգնություն է հարկավոր ցուցաբերել տուժածին մեղվի խայթոցի դեպքում։
«Եթե ալերգիաներ չկան, ապա հարկավոր է ունելիով դուրս բերել խայթն ու վնասված վերջույթը պահել սառը ջրի մեջ։ Բացի այդ, կարելի է նաև սառը կոմպրես դնել։ Ընդ որում՝ հարկավոր է ուշադիր հետևել տուժածի վիճակին ու անցանկալի ռեակցիաների դեպքում դիմել շտապ բժշկական օգնության», - նախազգուշացրել է բժիշկը։
«Ցանկալի է ձեռքի տակ ունենալ կլանող դեղամիջոցներ։ Եթե դրանք չկան, ապա կարելի է անգամ խարույկից վերցնել ածխի կտոր մանրացնել ու ընդունել», - նշել է մասնագետը։