Շիացու. թարմ պահել մաշկը ողջ օրը
Առողջապահական
Շիացու մերսումը դարերի խորքից է հասել մեզ. նրա կենտրոնը Չինաստանն է, ապա այն տարածվել է Ճապոնիայում, հետո' ողջ աշխարհում:
Այս մերսումը հոգնածությունից, լարվածությունից ազատվելու ամենամատչելի եւ արդյունավետ ձեւերից մեկն է: Բառացի թարգմանությամբ «շիացու» նշանակում է «ճնշում մատներով»: Մերսման էությունը մարմնի թիրախային կետերը խթանելն է: Մերսման գիտակների կարծիքով, մարդու մարմնին կան այդպիսի տասնհինգ կետեր: Նրանց վրա ազդեցությունը գործելու դեպքում արդյունքն իսկապես ապշեցնող է. այն թույլ է տալիս հաղթահարել անգամ ամենասուր սթրեսները: Ինքնուրույն շիացու մերսման ողջ տեխնիկային տիրապետել գրեթե հնարավոր չէ, բայց որոշ հնարքներ կարելի է յուրացնել եւ կիրառել նաեւ տնային պայմաններում: Օրինակ' դեմքի շիացու մերսու
մը:
Այն արդյունավետ է առավոտյան եւ երեկոյան լվացվելուց հետո:
• Երկու ձեռքի երկրորդ, երրորդ եւ չորրորդ մատների ծայրերով հարվածեք դեմքի մաշկին, եւ այնպես արեք, որ աչքերի շուրջ մատնահարվածներն արագ տեմպով լինեն, ինչպես թմբկահարելիս:
• Նույն մատներով մերսեք ճակատի մաշկը' հոնքերից մազեր ուղղությամբ:
• Ապա նույն մատներով մերսեք այտերի վերին հատվածը' քթից դեպի այտոսկրեր:
• Ցուցամատի եւ միջնամատի ծայրերով մերսեք այտերի մեջտեղի հատվածը' շարժվելով վերին շրթունքի մեջտեղից մինչեւ ականջներ:
• Երկրորդ, երրորդ, չորրորդ եւ հինգերորդ մատների ծայրերով մերսեք այտի ներքեւի հատվածներն ու կզակը' կզակից մինչեւ դեպի ականջ ուղղությամբ: Ընդ որում' դեմքի աջ կողմը մերսելիս գլուխը առավելագույնս ձախ թեքեք, իսկ ձախ կողմը մերսելիս' հակառակը:
• Գլուխը ետ գցեք: Ցուցամատի եւ միջնամատի ծայրերով դանդաղ եւ նուրբ սեղմեք շրթունքների ծայրերը: Մերսեք նաեւ ներքեւի շրթունքի տակի մաշկը: Այս շարժումներն օգնում են ազատվել բերանի շուրջը գոյացող վառ արտահայտված կնճիռներից:
Յուրաքանչյուր վարժությունն անհրաժեշտ է կատարել հինգ-վեց անգամ:
http://ladynews.am/arm/news/75//