Մասնագետներն ապացուցել են սպիտակ մսի վտանգավորությունը. Daily Mai
Առողջապահական
Հավը և սպիտակ այլ մսի տեսակները կարող է նույնքան վտանգավոր լինել, որքան կարմիր միսը (խոզի, տավարի, ոչխարի). գրում է The Daily Mail-ը: Մինչև վերջերս կարծում էին, որ միայն կարմիր միսը, որը պարունակում է շատ հագեցած ճարպեր, բարձրացնում է խոլեսթերինի մակարդակը (ցածր խտության լիպոպրոտեիններ) և բերում է վաղաժամ մահվան:
Ի դեպ, կարմիր միսը Քաղցկեղի հետազոտման համաշխարհային գործակալության կողմից ավելացվել է պոտենցիալ ուռուցքածինների խմբում: Իսկ ներկայում Կալիֆորնիայի համալսարանն ապացուցեց, որ պետք է զգուշանալ նաև սպիտակ մսից. այն նույնպես բարձրացնում է խոլեսթերինի մակարդակը: Փորձերն իրականացվել են 21-65 տարեկան 113 մարդու մասնակցությամբ:
Կամավորներին իրենց կամքով բաժանել են 2 խմբի: Առաջին խումբը սնվել է հագեցած բարձր խտության ճարպաթթուների հարուստ մթերքով, իսկ երկրորդը՝ հագեցած ցածր խտության ճարպաթթուներով հարուստ սննդով: Փորձի մասնակիցներն օգտագործել են կարմիր միս (առավելապես տավարի և խոզի), սպիտակ միս (հիմնականում` հավ և հնդկահավ): Փորձարկվել է նաև մսից հրաժարումը:
Պարզվել է, որ հագեցած ճարպերի ակտիվ կիրառումը բարձրացրել է ցածր խտության լիպոպրոտեինների խոշոր մասնիկների խտությունը: Այդ մասնիկները պետք են ճարպերի, ներառյալ խոլեսթերինի տեղափոխման համար: Նաև կան փոքր չափերի մասնիկներ, և դրանց հաճախ կապում են սննդային նյութերի տեղափոխման հետ: Եվ այսպես, մսի 2 տեսակն էլ բարձրացրել է խոշոր մասնիկների մակարդակը:
https://www.med-practic.com/arm/754/57239/%D5%84%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF%D5%B6%D5%A5%D6%80%D5%B6%20%D5%A1%D5%BA%D5%A1%D6%81%D5%B8%D6%82%D6%81%D5%A5%D5%AC%20%D5%A5%D5%B6%20%D5%BD%D5%BA%D5%AB%D5%BF%D5%A1%D5%AF%20%D5%B4%D5%BD%D5%AB%20%D5%BE%D5%BF%D5%A1%D5%B6%D5%A3%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%A8./article.more.html