Անահիտ Ավանեսյանն այցելել է պայթյունից տուժածներին
Թեմա
«Այցելել եմ բժշկական կենտրոններում բուժում ստացող, պայթյունի հետեւանքով տուժած մեր քաղաքացիներին, զրուցել նրանց հետ, իրենցից լսել դեպքի ցավալի մանրամասները: Բոլորի առողջական վիճակը գնահատվում է բավարար: Մեր արհեստավարժ թիմն ամեն բան անում է, որ տուժածները շուտափույթ առողջանան եւ տուն վերադառնան», - այս մասին գրել է ՀՀ առողջապահության նախարար ԱՆԱՀԻՏ ԱՎԱՆԵՍՅԱՆԸ: