Ինչ հիվանդությունների տարածման պատճառ կարող է դառնալ լոգասենյակում հիգիենայի կանոններին չհետևելը
Առողջապահական
Լոգասենյակում ու պետքարանում հիգիենայի կանոններին չհետևելը կարող է տարատեսակ ինֆեկցիոն հիվանդությունների տարածման պատճառ դառնալ։ Այս մասին «Մոսվկա 24»-ի հետ զրույցում հայտնել է թերապևտ Լյուդմիլա Լապան՝ ներկայացնելով այդ հիվանդություններից ամենատարածվածները։
Մասնագետի կարծիքով՝ վատ լվացված զուգարանակոնքը կամ լվացարանը կարող են հիանալի սննդարար միջավայր ստեղծել ախտածին մանրէների զարգացման համար, ուստի բժիշկը խորհուրդ է տալիս ոչ միայն ժամանակին մաքրել լոգասենյակն ու պետքարանը, այլև կանոնավոր ախտահանել այդ տարածքները քվարցե լամպի օգնությամբ։
«Հաճախ հանդիպում են ընտանեկան վարակումներ, երբ հիվանդանում է գրեթե ամբողջ ընտանիքը։ Օրինակ՝ ֆուրունկուլոզով։ Բացի այդ, լոգասենյակներում ու պետքարաններում կարող են թաքնված լինել նաև ստաֆիլակոկ ու աղիքային ցուպիկ։ Առավել շատ բակտերիաներ լինում են զուգարանակոնքի եզրի տակ՝ այն հատվածում, որն ամենից հաճախ չի լվացվում», - նշել է Լապան։
Նրա խոսքով՝ վարակման վտանգը զգալի բարձրանում է, երբ զուգարանակոնքի ջուրը հայտնվում է մաշկի բաց հատվածների կամ մոտակայքում գտնվող իրերի վրա։