«Իրավունք». «Արտահերթի ելքն ընդդիմության օգտին չի լինի» Ոմանք ուզում են փրկել ոչ թե երկիրը, այլ իրենց ֆինանսական հոսքերը․ Արման Ղուկասյան «Ժողովուրդ». Սահմաններից ռուսներին հեռացնելու գործընթացը մտնում է նոր փուլ Թրամփը պատրաստ է ընդունել Պուտինին G20-ում, նույնիսկ եթե որոշ մարդկանց դա դուր չգա Թրամփը կոչ արեց Պուտինին դադարեցնել Ուկրաինայում ռազմական գործողությունները Ուկրաինայի իշխանությունները պատրաստվում են խոշոր քաղաքներում հնարավոր ջրամատակարարման անջատումներին ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին

Սուրմալուի հրդեհի գործով Քննչական կոմիտեն մտել է տեսչական մարմին. կան հարցաքննվածներ. «Ժողովուրդ»

Հասարակություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ «Սուրմալու» առեւտրի կենտրոնի պայթյունի քրեական գործով ՀՀ քննչական կոմիտեն մտել է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին: Մենք տեղեկացանք, որ տեսչական մարմնի մի շարք աշխատակիցներ արդեն հարցաքննվել են, նրանց կոնկրետ հարցեր են ուղղվել, թե, օրինակ, ստուգման ընթացքում ինչ են նկատել, որ հատվածներն են ստուգել, որ մասերն են բաց մնացել: Նրանցից պահանջվել է ներկայացնել իրենց կատարած ստուգումների մասով փաստաթղթեր:

Տուժողներից բացի, նախաքննական մարմինը հարցաքննել է նաև պետական մարմնի աշխատակիցներին՝ փորձելով պարզել, թե որ գերատեսչության բացթողումն է եղել հրդեհավտանգ իրավիճակի պատճառը, ինչի հետեւանքով ունեցանք 16 զոհ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մինչ օրս հարցաքննված չեն առեւտրի կենտրոնի սեփակաատերերը, եւ գործով չկա մեղադրյալ:

Իսկ ինչո՞վ է զբաղված եղել ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը, որը մեկ տարի առաջ իրականացրած ստուգումը մոռացել է, հիմա էլ պատճառաբանում է, թե աշխատակիցները քիչ են, ռեսուրս չունեն վերստուգման:

«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց տեսչական մարմնի պաշտոնական կայքը, և տպավորություն էր, թե ղեկավար Գեղամ Շախբազյանը և աշխատակազմը հիմնականում զբաղված են տրանսպորտային միջոցներ կշռելով, քանի որ պաշտոնական կայքում գերակշռում են տրանսպորտային միջոցներ կշռելու մասին հրապարակումները:

Ամբողջությամբ հոդվածը` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ