Միզամուղ դեղամիջոցները կարող են վտանգավոր լինել սրտամկանի համար․ Ալեքսանդր Մյասնիկով
Առողջապահական
Ռուս հանրահայտ բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը կոչ է արել շատ ուշադիր լինել միզամուղ դեղորայքի գործածության դեպքում՝ ընդգծելով, որ դրանք կարող են պոտենցիալ վտանգավոր լինել սրտամկանի համար, գրում է medikforum.ru կայքը։
«Այս դեղամիջոցները երկար և սխալ ընդունելու դեպքում բարձր է առիթմիայի զարգացման և կալիումի կորստի վտանգը, իսկ այս տարրը հարկավոր է սրտամկանի ճիշտ աշխատանքի համար», - նշել է Մյասնիկովը՝ ընդգծելով, որ նման դեպքերում կարող են սրտանոթային համակարգի լուրջ խանգարումներ զարգանալ։
«Ջղաձգումներ կսկսվեն, իսկ ժամանակին չօգնելու դեպքում մարդը կարող է մահանալ», - ընդգծել է մասնագետը՝ հավելելով, որ միզամուղ դեղամիջոցների ընդունման ընթացքում այս հանքանյութի քանակը լրացնելու համար հարկավոր է հարստացնել սննդակարգը դրա աղբյուրներով, այդ թվում՝ լոլիկով, նարնջով, բանանով, կարտոֆիլով (չկեղևազրկած) և այլն։