Փաշինյանը լուծարեց Գավառի մանկատունը 16։00 ուղիղ եթերում դիտեք <<Ուրբաթ Իրիկուն>> հաղորդաշարը Լեհաստանը հրաժարվել Է Գերմանիայից փոխհատուցում պահանջել․ Do Rzeczy Պուտինը շնորհավորել է Հայաստանին Երախտագիտությո´ւն ազատության և անկախության պայքարի մարտիկներին. Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել Եռաբլուրում Մի ելույթի ժամանակ 3 անգամ ինքն իրեն հերքում է. Մեսրոպ Մանուկյանը՝ Փաշինյանի ելույթի մասին (տեսանյութ) Լուկաշենկոն խոստովանել է՝ «մի քիչ երկար մնաց իշխանության ղեկին» Տո Ռուսաստանից էլ պետք է փող բերենք, ամեն տեղից էլ պետք է բերենք. Ալեն Սիմոնյան Մեր հաղթանակները մեզանից չեն խլի. Պրոֆեոր Չարչյանը օրվա խորհրդի մասին Արթուր Չախոյանը մանրամասներ է ներկայացնում ծեծկռտուքից

Պատերազմի դադարը չէ, որ այս պահին հետաքրքրում է Թուրքիային, այլ վատ ստարտային պայմաններով ընտրությունների գնացող Էրդողանի իմիջի բարձրացումը. Արտակ Զաքարյանը

Վերլուծություն
Թուրքիայի նախագահ Էրդողանի միջնորդական ջանքերը` Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ Լվովում կայացած հանդիպումով, կարծես թե հաջողություն չեն ունեցել: Նրա միջնորդական առաքելությունը հաջողություն չի գրանցել ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման ու բանակցությունները սկսելու առումով: Իսկ արդյո՞ք այդ գործընթացում Թուրքիայի բուն նպատակը պատերազմը կանգնեցնելն ու բանակցություններ նախաձեռնելն է:
Դատելով միջազգային լրահոսում տեղ գտած տարատեսակ վերլուծություններից, Էրդողանն այդ «առաքելությունը» Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ստանձնել է նախ և առաջ Թուրքիայի դերակատարությունը միջազգային հարաբերություններում բարձրացնելու նպատակով:
Պատերազմի դադարը չէ, որ այս պահին հետաքրքրում է Թուրքիային, այլ վատ ստարտային պայմաններով ընտրությունների գնացող Էրդողանի իմիջի բարձրացումը: Թուրքիան շարունակում է արդյունավետորեն հավասարակշռել իր դերակատարումը Ռուսաստանի և Արևմուտքի միջև: ՌԴ հետ սկսված «բարեկամությանը» զուգահեռ Էրդողանը ձգտում է ամեն կերպ պահպանել ու ամրապնդել իր դիրքերը նաև արևմտյան ճամբարում:
Որոշ տելեգրամյան ալիքներ հայտնում են, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը Լվով է մեկնել ոչ դատարկաձեռն։
Ելնելով այն հանգամանքից, որ նախագահների հանդիպումը կարճ է տևել (40 րոպե), և դատելով հանդիպումից հետո Ուկրաինայի նախագահ Զելենսկու արված հայտարարությունից` այդ առաջարկները ի սկզբանե մերժվել են։
Ի՞նչ է տարել Էրդողանն իր հետ Լվով.
1. Ուկրաինան Ղրիմը ճանաչում է որպես ռուսական, Գերագույն Ռադան դա ճանաչում է և ներկայացնում որպես սահմանադրության փոփոխություն։
2. Ուկրաինայի բոլոր ռազմական դոկտրիններից հանվում է «ագրեսոր» երկրի հայեցակարգը և կնքվում է համապարփակ համագործակցության չեզոք համաձայնագիր և այն վավերացվում երկու երկրների խորհրդարանների կողմից։
3. ԼԺՀ և ԴԺՀ ճանաչվում են որպես առանձին հանրապետություններ, և նրանց ինքնիշխանությունը հաստատվում է ՄԱԿ-ի անդամ երկրների կողմից։
4. Խերսոնի և Զապորոժիեի շրջանները ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացնում են պլեբիսցիտ (հանրաքվե)։
5. Ուկրաինան ստանում է չեզոք ոչ բլոկային կարգավիճակ և անվտանգության երաշխիքներ, որոնք տալիս են ՄԱԿ-ի բոլոր անդամ երկրները։
6. Ուկրաինայի ամբողջական ապառազմականացում:
7. Բոլոր բարեփոխումների և բոլոր համաձայնագրերի իրականացման ժամանակահատվածում Ուկրաինայի տարածք է մտցվում ՄԱԿ-ի միջազգային կոնտինգենտը, որը պաշտպանում է սահմանը, ատոմակայանները, նավահանգիստները և օդանավակայանները։
8. Տեղի են ունենում Գերագույն Ռադայի արտահերթ ընտրություններ:
9. Տեղի են ունենում արտահերթ նախագահական ընտրություններ:
10. Իրականացվում է Ուկրաինայի սահմանադրության ամբողջական փոփոխություն և թափանցիկություն, ռուսախոսների իրավահավասարություն և արտաքին քաղաքական չեզոքություն։
Հանդիպման միակ համաձայնությունն այն է, որ Թուրքիան ևս կմասնակցի հետպատերազմյան Ուկրաինայի վերականգնմանը: Իսկ առայժ ընթացող պատերազմը լրջագույն հետևանքային սպառնալիք է նաև Հարավային Կովկասի ու հատկապես Հայաստանի անվտանգության համար: Չնայած, որ Հայաստանը` այլ երկրների հետ միասին հայտնվել է ֆինանսապես «շահեկան» վիճակում:






Փաշինյանը լուծարեց Գավառի մանկատունը16։00 ուղիղ եթերում դիտեք հաղորդաշարըԼեհաստանը հրաժարվել Է Գերմանիայից փոխհատուցում պահանջել․ Do RzeczyՊուտինը շնորհավորել է ՀայաստանինԵրախտագիտությո´ւն ազատության և անկախության պայքարի մարտիկներին. Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել ԵռաբլուրումՄի ելույթի ժամանակ 3 անգամ ինքն իրեն հերքում է. Մեսրոպ Մանուկյանը՝ Փաշինյանի ելույթի մասին (տեսանյութ)Լուկաշենկոն խոստովանել է՝ «մի քիչ երկար մնաց իշխանության ղեկին»Տո Ռուսաստանից էլ պետք է փող բերենք, ամեն տեղից էլ պետք է բերենք. Ալեն ՍիմոնյանՄեր հաղթանակները մեզանից չեն խլի. Պրոֆեոր Չարչյանը օրվա խորհրդի մասինԱրթուր Չախոյանը մանրամասներ է ներկայացնում ծեծկռտուքիցՄանվել Գրիգորյանն իմ մարտական ընկերն է եղել. Սասուն ՄիքայելյանՆերքին թշնամությունից, հասարակական բևեռացումից ու սեփական կաշվից այն կողմ ոչինչ չեն տեսնում. Տիգրան ԱբրահամյանԹրամփը մայիսի 8-ը ԱՄՆ-ում պաշտոնապես հռչակել է Հաղթանակի օրՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԵվս մեկ երկրի առաջնորդ ժամանել է ՄոսկվաԳազամատակարարման պլանային ընդհատումներ ԵրևանումՄայիսի 9-ին կլրանա Տիգրանի 2-րդ տարեդարձըՊուտինը այսօր կհանդիպի պետական ​​այցով Ռուսաստանում գտնվող Սի Ցզինպինի հետ«Հրապարակ». ՔՊ-ական կանայք թեժ մրցակցության մեջ են«Ժողովուրդ». Համբարձումյանը, Հովհաննիսյանն ու Կոնջորյանը ակտիվանում են կռվի ժամանակՈ՞ՒՄ Է ՊԵՏՔ ՆԻԿՈԼԻ ՄՈՍԿՈՎՅԱՆ ԱՅՑԸ ՉԵՂԱՐԿԵԼԸՋրանջատումներ Երևանի մի շարք հասցեներումԹՐԱՄՓԻ ՀԱՄԱՐ ՄՈՍԿՎԱՅԻ ՕԳՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԷՐ ՍՊԻՏԱԿ ՏՈՒՆ ՄՏՆԵԼՈՒ ՊԱՀԻՑԻնչու Ալիևը չմեկնեց Մոսկվա․ Բաքվից պարզաբանում են«Հրապարակ». Դատել են Հայկ Սարգսյանին ու Դիանա Գասպարյանին«Փաստ». Գիշերներն ինչո՞ւ են ջուրն անջատում«Ժողովուրդ». Փաշինյանը «քննություն» է նշանակել` «ափդեյթ» անելու թիմակիցներինԱստղագուշակ մայիսի 8-ի համարՀորդառատ անձրև ու կարկուտ է սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերին«Հրապարակ». ՔՊ-ում իրար ոտքի տակ են փորումԼույս չի լինելու․ հասցեներ«Փաստ». Իշխանությունների հիստերիան մատնում է իրենց խախուտ վիճակը«Ժողովուրդ». Սամվել Շահրամանյանի թիմը չի պատրաստվում «զիջել դիրքերը». ընտրությունները կարող են կուլմինացիոն լինելԱլիևի՝ Մոսկվա չգնալը չի կարող հետևանք չունենալ Բաքվի համար․ իրանագետՊեդոֆիլի զոհը՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, ելույթ ունեցավ Ֆրանսիայի Մեծ մասոնական օթյակի առջև. ՄալոֆեեւՌուսական ФАБ սավառնող ծանր ավիառումբերը ոչնչացրել են ուկրաինական ուժերի տեղակայման կետերը (Տեսանյութ)Պակիստանը բալիստիկ հրթիռներ է արձակել Հնդկաստանի Փանջաբի Ամրիտսար օդանավակայանի ուղղությամբ (Տեսանյութ)Դրոնային զորքերը չպետք է շփոթել անօդաչու սարքերի դրոնների հետ. Վան Համբարձումյան Արմատապես փոխում է ժամանակակից պատերազմի բնույթը. Վան ՀամբարձումյանԵրևանի բարձրահարկ շենքի բակում հայտնաբերված մահացածը 15-ամյա աղջիկ է․Հայտնի է, թե ով է Գյումրի բկ-ի ձերբակալված բժիշկը. Բացառիկ մանրամասներՉԼ. ՊՍԺ- «Արսենալ». Մեկնարկային կազմեր Բաքուն Երևանին կրակոցների վերաբերյալ տեղեկություններ է փոխանցել․ վարչապետի աշխատակազմ. Factor.am«Էստեղս եք հասցրել». ինչ շարժում է բորբոքված Փաշինյանը ցույց տալիս ընդդիմադիրներինԿոնստանտինովկայի ուղղությամբ ուկրաինական պաշտպանությունը փլուզվում էՆախկին նախագահների հետ պետք էր հանդիպել, խոսել, խորհրդակցել մինչեւ 44-օրյա պատերազմը. Արմեն ԱշոտյանԱլիևը չի մեկնի Մոսկվա. ՌԴ նախագահի օգնականԵրևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվիՏոներից հետո Ուկրաինային սպասվում է աննախադեպ ծանր համակցված հարված. Ուկրաինական աղբյուրՎտանգ կա, որ մեր երկիրը դառնա աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմ. Սաֆարյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top