«Մերժված ՀՀԿ–ն» չլիներ, ի՞նչն էիք վերագրելու ձեզ
Վերլուծություն
«Փաշինյանն ու Ղարիբաշվիլին «Բարեկամության կամուրջ» են բացել Բագրատաշեն–Սադախլո անցակետում»,– թմբկահարել են ամբողջ լրատվական դաշտով մեկ: Ո՛չ, չկարծեք, թե դա Նիկոլի «բացած» հեռուստացույցների ֆեյք գործարանի պես մի բան է: Կամուրջն իրոք կա, և կապիտուլյանտների քարոզչամեքենան փչում է այն փուչիկը, որ թե դա «նոր Հայաստանի» խոշոր և հաջողված նախագծի իրագործում է: Ուռա՜, «հպարտներ», ձեր փրկիչը հոգում է ձեր մասին:
Սակայն սա այն դեպքն է, երբ, ժողովրդի խոսքով ասած, «թագավորի տղան մատը կծեց»: Չէ, Աշոտ Փաշինյանն իր մատը չի կծել, համ էլ «թագավորի տղա» դառնալու համար ունի անհաղթահարելի` գենետիկ–կենսաբանական արգելք, և «բոշան փաշա չի դառնա»: Պարզապես կա հանրահայտ իրողություն, որ սուտնիկոլը առանց ստել չի կարող: Եվ միջպետական կամրջի առնչությամբ տիրաժավորված սուտը պսակազերծել է քաղաքագիտության դոկտոր Վահե Դավթյանը: Հարգարժան գիտնականը գրում է.
— Մերձիշխանական շրջանակները շարունակում են տարածել այն կեղծ տեղեկատվությունը, որ Բագրատաշեն-Սադախլո կամրջի շինարարության շուրջ Երևանն ու Թբիլիսին պայմանավորվել են 2018 թ.-ին։
Մինչդեռ այդ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեռևս 2015 թ.-ին, իսկ 2016 թ.-ին արդեն սկսվել էին փորձագիտական աշխատանքները, այդ թվում՝ օբյեկտի սեյսմիկ անվտանգության մասով (անձամբ մասնակցել եմ որոշ կազմակերպչական աշխատանքներին)։
Ավելին, «Բագրատաշենի, Բավրայի և Գոգավանի անցակետերի արդիականացում» ծրագիրը հաստատվել է ՀՀ կառավարության և ՄԱԿ- Զարգացման ծրագրի ներկայացուցիչների կողմից դեռևս 2012 թ.-ին։
Հա, մի մեջբերում էլ անենք կապիտուլյանտի սիրած ձեռնասուն ընդդիմադիր Բաբաջի կայքից` թվագրված 2014–ի հուլիսի 15–ով.
— «Սարքավորումների տրամադրում «Բագրատաշեն» և «Սադախլո» պետական սահմանի անցման կետերին և դրանց կարողությունների զարգացում» ծրագրով կծախսվի ընդհանուր առմամբ 60 մլն եվրո: Ծրագիրն իրականացվում է 2013 թվականից՝ ԵՄ-ի և Հայաստանի ու Վրաստանի կառավարությունների համաֆինանսավորմամբ: ԵՄ ֆինանսավորումը կազմում է 3 մլն 582 հազար 500 եվրո:
ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի սահմանների համալիր կառավարման ծրագրերի ղեկավար Գրիգորի Մալինցյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ «մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրումը մեծ առաջընթաց կլինի սահմանի կառավարման ոլորտում իրականացվող բարեփոխումների ճանապարհին, և այդ ծրագրի շնորհիվ 2015թ. ավարտին հնարավոր կլինի ունենալ երեք արդիական անցակետեր, բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների շարժը՝ առանց կրկնվող գործառույթների ու բյուրոկրատիայի:
Վո՜ւյ քոռանամ... եթե չլիներ «մերժված Սերժը», ո՞ր մի գրողուցավի շինարարությունն ավարտին հասցնելը կթմբկահարեիք, իսկ նախագիծն էլ կվերագրեիք ձեզ, քաջ իմանալով, որ «հպարտները» կլափեն ցանկացած լափ, որը դեմները դնեք: Լավ, «ջհանդամի» վերագրեք, միայն թե նորմալ տիրություն անեիք այն ժառանգությանը, որ մնացել է «նախկիններից»: Իսկ ժառանգությունը հսկայական է` չորսուկես տարի անդուլ քանդում եք, բայց դեռ չի պրծել, թեև քանդելիս լրիվ կորել եք քրտինքի մեջ:
Հա, դուք եք, չէ՞, սիրում վայրահաչել «հնացած զենքերի» մասին, բարբաջել «թալանված», «կոռումպացած» բանակի մասին: Սակայն ամեն մի նորմալ հայ մարդ կարոտել է այդ «թալանված», «կոռումպացած», ելակ չկերած, բայց հաղթական բանակը: 2016-ի ապրիլին Բաքուն ուներ նույնքան արտաքին «դաբրոներ» ագրեսիայի համար, որքան 2020–ին, սակայն փառավոր ջարդ կերավ «կլուբնիկ չկերած» Հայոց բանակից: Գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն էլ առանց վարանելու ի լուր աշխարհի նշել էր, որ առանց վարանելու հարկ եղած դեպքում կկիրառի «հատուցման զենքը»` «Իսկանդեր» հռթիրները, թշնամու առանցքային ենթակառուցվածքներն ամբողջովին շարքից հանելու համար:
Օրինակ, ինչո՞ւ «մերժվածներից» ժառանգություն ստացած «Իսկանդերները» չկիրառեցիք 44-օրյա պատերազմի ընթացքում, փոխարենը Գանձակի «կործանված» օդանավակայանի փոխարեն ձեր արծրունների միջոցով ցուցադրեցիք Դոնեցքի օդանավակայանի հին կադրերը, մեզ ծիծաղի առարկա դարձնելով աշխարհի աչքերում: Կամ ձեր դուրս տված էշությունը` «10 տոկոսով» պայթած «Իսկանդերի» մասին, որը միջպետական սկանդալի հասցրեց:
Միայն թե հանկարծ չփորձեք բարձրաձայնել «փերֆեքտ թիվիների» ոճի հեքիաթը, որը տարբեր ագենտուրաների շուրթերով շշուկով էիք պատմում, բայց այնպես, որ բոլորը լսեն` իբր թե «Իսկանդերի» հարված փորձել եք հասցնել, սակայն ռուսներն այնպես են արել, որ թիրախ խոցելու փոխարեն հրթիռներն ընկել են Կասպից ծովը: Թե չէ ձեր Նիկոլի մշտական քծնանքի օբյեկտ Վլադիմիր Վլադիմիրիչը ծիծաղից կմեռնի, իսկ դա կուրախացնի միայն ձեր պահած ֆեյք ընդդիմադիր ԱԺԲ–ին, մե էլ նրանց շատ սիրած ուկրաինացիներին: Հա, ԱԺԲ–ին հանկարծ իրական ընդդիմության տեղ «նաղդել» չփորձեք մեր ժողովրդի վրա` օրերս դրանց ճշգրիտ բնութագիրը տվել է քաղաքական դաշտի պատրիարքներից մեկը` Պարույր Հայրիկյանը. «Այ դժբախտներ, տաս անուն փոխեցիք բայց ոչ ազգային դարձաք ոչ էլ մանաւանդ ժողովրդավարական։ Հալներովդ մնացեք․ թէ՞ կարծում եք, որ նիքոլը ձեզ թուլի փայ է տալու նման վայրահաչումների համար․․․»:
Սակայն բացի նիկոլաթուրքական քարոզչամիջոցների ակնհայտ մանիպուլյացիաներից և ստերից, երբեմն նաև փորձագետ մարդիկ փորձում են համեմատել անհամեմատելին: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն, արձագանքելով քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանին, արձանագրում է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը որևէ կերպ չի հիշեցնում Հայաստանի Հանրապետական կուսակցությանը և միակ «նմանությունը» լոկ այն է, որ երկու ուժերն էլ եղել են իշխանավարող կուսակցություններ։
Իսկ գաղափարական, կադրային, պատմական, քաղաքակրթական, միջազգային տեսանկյուններից պետք է արտասովոր երևակայություն ունենալ՝ «Քաղաքացիական պայմանագիրը» Հայաստանի Հանրապետական կուսակցությանը նմանեցնելու, իսկ Նիկոլ Փաշինյանին Սերժ Սարգսյանի հետ համեմատելու համար»։
Իրոք որ, անհամեմատելի է, թեև թերարժեք ՔՊ–ականները երբեմն ակամա փորձում են կապկել ՀՀԿ–ին, բայց ստացվում է ծիծաղելի, երբեմն էլ` այնքան զզվելի, որ մարդու ծիծաղն էլ չի գալիս: Դա նույնն է, որ համեմատես մարդուն ու կապիկին, թեև երկուսին էլ կենսաբանները նույն դասին են դասում: Ի դեպ, կան հետազոտողներ, որ պնդում են` մարդը կապիկից առաջանալ չի կարող, կապիկն էլ մարդու դեգրադացիայի արգասիք է, այդ պատճառով է մարդու կենդանի ծաղրանկար: Երևի թե նիկոլականներն էլ հայի դեգրադացիայի, հակաէվոլյուցիայի արգասիք են, այդ պատճառով տեղով հայի ծաղրանկար են` «յան» ազգանունով և ապականված հայերենով:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ