«Հրապարակ». Իշխանական ապարատը լծվում է ընդդիմադիրներին խոչընդոտելու գործին
Հասարակություն«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Սեպտեմբերի 25-ին ՀՀ 18 համայնքում ՏԻՄ ընտրություններ են: Օգոստոսի 21-ին ԿԸՀ են ներկայացվել շուրջ 2 տասնյակ կուսակցությունների, դաշինքների փաստաթղթեր։ ՔՊ-ն առաջադրվել է բոլոր 18 համայնքներում։
«Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 5 համայնքում, ՀՅԴ-ն՝ 4։ Նորայր Նորիկյանի «Արդար Հայաստան» կուսակցությունը եւ «Միասնական համայնք» դաշինքը՝ 2 համայնքում։ Հայտեր կան ԼՀԿ, «Իմ հզոր համայնք», Սուրեն Սուրենյանցի «Դեմոկրատական այլընտրանք», «Հանուն ժողովրդի», ՀԱԿ, «Համախմբում», «Միասնություն», «Ազգ-համայնք», «Նժդեհյան ցեղակրոն», «Կայունություն» «Հայկական երազանք», «Աշխատանք եւ արդարություն», «Զարգացող համայնք», Արման Բաբաջանյանի «Հանուն հանրապետության», «Մեկ Հայաստան», «Վերելք», «Դեպի միասնություն», Ազատական, «Զորավոր համայնք», «Արժանապատիվ սերունդ» կուսակցություններից եւ դաշինքներից։
