Կաթը լավացնում է հիշողությունը
Առողջապահական
Իսկ մասնագետներին հաջողվել է կաթի օգտակար հատկությունների թվին ավելացնել եւս մեկ փաստ. այն լավացնում է հիշողությունը:
Գիտնականները մի փորձ են կատարել, որին մասնակցել է 23-98 տարեկան 972 մարդ: Նրանք բոլորը թեստ են անցել, որի հարցերը հիմնականում միտված են եղել հիշողության ստուգմանը: Պարզվել է, որ նրանք, ովքեր շաբաթը 5-6 անգամ կաթ են խմում, շատ հեշտ հաղթահարում են թեստը, իսկ կաթնամթերքից չօգտվողների հիշողությունը հինգ անգամ ավելի վատ է:
Գիտնականները պնդում են, որ հիշողությանը նպաստում է ոչ միայն կաթը, այլև կաթնամթերքն առհասարակ, օրինակ՝ պանիրը, մածունը, անգամ պաղպաղակը:
Աղբյուր` LADYNEWS.am