Ջազի սիրահարներին սպասվում է անմոռանալի հանդիպում Բյուրականի արվեստի ակադեմիայում
Մշակութային
«Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 23-րդ փառատոնը ջազի սիրահարներին հրավիրում է օգոստոսի 27-ին, ժամը՝ 18.00-ին, Բյուրականի արվեստի ակադեմիա՝ վայելելու հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների ջազային մշակումները ԱՐՄԵՆ ՀՅՈՒՍՆՈՒՆՑ ջազ քառյակի կատարմամբ:
Բեմում կլինեն Արմեն Հյուսնունցը (տենոր, սոպրանո, սաքսոֆոններ), Սամվել Գասպարյանը (ստեղնաշարային գործիքներ), Խաչատուր Սվազյանը (կոնտրաբաս), Արման Ջալալյանը (հարվածային գործիքներ), Ավագ Մարգարյանը (բլուլ, դուդուկ, զուռնա):
Տոմսերի արժեքն է 15.000 ՀՀ դրամ (արժեքը ներառում է տեղափոխումը Երեւան-Բյուրական-Երեւան): Տոմսերի ամրագրման եւ մանրամասն տեղեկությունների համար՝ +374 77 805687