Արսեն Զախարյանը մոտ է «Չելսի» հեղափոխությանը.«Спорт-Экспресс»
ՍպորտՄոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը կարող է այս ամառ հեռանալ ակումբից, հայտնում է «Спорт-Экспресс»-ը։
19-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Չելսին»։ Անգլիական ակումբը պատրաստ է 15 միլիոն եվրո վճարել հայ կիսապաշտպանի տեղափոխության դիմաց։ Եվրոպական ակումբների համար հենց այդքան է կազմում նրա՝ պայմանագրով նախատեսված հրաժարագինը։
Աղբյուրը նշում է, որ Զախարյանը մի շարք խնդիրների կարող է բախվել` աշխատանքային վիզա ստանալուց սկսած, քանի որ ռուսաստանցիների համար քաղաքական իրադրությունից ելնելով հիմա բարդ է արտերկրում, բայց եւ այնպես տրանսֆերային պատուհանի փակվելուն դեռ մի քանի օր կա, իսկ Զախարյանի տեղափոխությունը լոնդոնյան թիմ կարող է իսկական տրանսֆերային բում ստեղծել։
Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Զախարյանը մասնակցել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 5 խաղի, կատարել 2 գոլային փոխանցում։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

