Ոմանք ուզում են փրկել ոչ թե երկիրը, այլ իրենց ֆինանսական հոսքերը․ Արման Ղուկասյան «Ժողովուրդ». Սահմաններից ռուսներին հեռացնելու գործընթացը մտնում է նոր փուլ Թրամփը պատրաստ է ընդունել Պուտինին G20-ում, նույնիսկ եթե որոշ մարդկանց դա դուր չգա Թրամփը կոչ արեց Պուտինին դադարեցնել Ուկրաինայում ռազմական գործողությունները Ուկրաինայի իշխանությունները պատրաստվում են խոշոր քաղաքներում հնարավոր ջրամատակարարման անջատումներին ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե

«Հրապարակ». «Մացոյին ասեք՝ դիմում գրի, գնա». Փաշինյանի հրահանգը

Հասարակություն

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իրավապահ համակարգին մոտ կանգնած անձը, լսելով, որ արդարադատության նախարարը դատավոր Մնացական Մարտիրոսյանի դեմ կարգապահական վարույթ է սկսել, որոշ մանրամասներ ներկայացրեց անցյալից։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի դեմ մեղադրական դատավճիռը Մարտի 1-ի գործով կայացրել է հենց հայտնի Մացոն։ Երբ 2018-ին Փաշինյանը եկել է իշխանության, առաջին հրահանգներից մեկը եղել է․ «Մացոյին ասեք՝ դիմում գրի, գնա»։

Հրահանգը պետք է փոխանցեր Կենտրոն դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, ով հետագայում դարձավ ԲԴԽ նախագահ։ Վարդազարյանը փորձել է պաշտպանել Մարտիրոսյանին եւ, որպես արգումենտ, շեշտել է, թե՝ շուտով դուք էլ եք գործեր ունենալու դատարաններում, ձեզ էլ են պետք գալու «Մացոյի նման» դատավորները։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ