«Չելսիի» մամուլի ծառայությունը` Արսեն Զախարյանի տրանսֆերը ձեռք բերելու մասին
ՍպորտԼոնդոնի «Չելսիի» մամուլի ծառայությունը անդրադառնալով Մոսկվայի «Դինամոյի» և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանի ծառայություններով հետաքրքրված լինելու մասին լուրերը նշել է.
«Մեր ակումբի քաղաքականությունն է չմեկնաբանել տրանսֆերային ասեկոսեներն ու մամուլում շրջանառվող շահարկումները»,-մամուլի ծառայությունից ասել են «РИА Новости Спорт»-ին:
Ավելի ռուսական մամուլը գրել էր, որ հնարավոր է ականատես լինենք տրանսֆերային բումի, նշելով լոնդոնյան թիմի հետաքրքրվածությունը Զախարյանի ծառայություններով, որն ըստ աղբյուրի օրերի ընթացքում կարող է կայացած գործարք դառնալ։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
