Ինչպես կապարակնքվեց Նկարիչների միության ցուցասրահը Նկարիչների միության նորընտիր նախագահի բացառիկ հարցազրույցը Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան Ակրոպոլիս թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը Ջրամատակարարման ընդհատումներ են տեղի ունեցել Կիևի հինգ շրջաններում Բրիտանիան ցանկանում է վերադառնալ ԵՄ. Brexit-ը չափազանց թանկ էր. The Times Մելանյա Թրամփը հնարավոր է համարում Ուկրաինայում հրադադարը մինչև Սուրբ Ծնունդ Քո մասին այնպիսի ճշմարտություն կասեմ, ստիպված կլինես փախչել նաեւ ՌԴ-ից․ Դանիելյանը՝ Պիպոյին Մեզ այսօր շատ են պակասում Մոնթեի պես հայերը․ Հռիփսիմե Նահապետյան

Տղամարդը 730 հազար դոլար է կորցրել ծանոթությունների հավելվածում գրանցվելուց հետո

Իրավական

Ճապոնիայում ծանոթությունների հավելվածում խաբեբան, ներկայանալով որպես կին, օգտատերից գողացել է ավելի քան 730 հազար դոլար: Այս մասին հայտնում է NHK տեղական հեռուստաալիքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Խաբեբայի զոհը ճապոնական Սագա պրեֆեկտուրայի բնակիչ է եղել. ծանոթությունների հավելվածում նամակագրվելուց հետո նա սոցիալական ցանցերում վիրտուալ շփում է սկսել «կնոջ» հետ։ Վերջինս համոզել է նրան ներդրումներ կատարել արտարժույթով առևտրի մեջ:

Տղամարդը խարդախին 17 դրամական փոխանցում է կատարել 12 տարբեր բանկային հաշիվներով՝ փոխանցումների ընդհանուր գումարը կազմել է ավելի քան 100 մլն իեն (ավելի քան 730 հազար դոլար):

Ծանոթությունների հավելվածի օգտատերը շուտով հասկացել է, որ խարդախի զոհ է դարձել և դիմել է ոստիկանություն։ Իրավապահները փորձում են պարզել հանցագործի ինքնությունը և գտնվելու վայրը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ