Փաշինյանը լուծարեց Գավառի մանկատունը Թրամփը ստիպված է եղել կատարել կնոջ պարտականությունները 16։00 ուղիղ եթերում դիտեք <<Ուրբաթ Իրիկուն>> հաղորդաշարը Լեհաստանը հրաժարվել Է Գերմանիայից փոխհատուցում պահանջել․ Do Rzeczy Պուտինը շնորհավորել է Հայաստանին Երախտագիտությո´ւն ազատության և անկախության պայքարի մարտիկներին. Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել Եռաբլուրում Մի ելույթի ժամանակ 3 անգամ ինքն իրեն հերքում է. Մեսրոպ Մանուկյանը՝ Փաշինյանի ելույթի մասին (տեսանյութ) Լուկաշենկոն խոստովանել է՝ «մի քիչ երկար մնաց իշխանության ղեկին» Տո Ռուսաստանից էլ պետք է փող բերենք, ամեն տեղից էլ պետք է բերենք. Ալեն Սիմոնյան Մեր հաղթանակները մեզանից չեն խլի. Պրոֆեոր Չարչյանը օրվա խորհրդի մասին

Փաշինյանի՝ Մոսկվային «քցելու» բացահայտ փորձերը և ռևերանսն Արևմուտքին

Վերլուծություն

Վերջին շրջանում Հայաստանի իշխանություններն ակնհայտ ակտիվություն են դրսևորում Արևմուտքի հետ հարաբերությունների զարգացման հարցում: Դա առաջին հերթին դրսևորվում է այն բարձր մակարդակի հանդիպումներով, որոնք ունենում են Նիկոլ Փաշինյանի կաբինետի անդամներն  արևմտյան կառույցների և պետությունների ղեկավարների հետ: Դիցուք՝ շաբաթներ առաջ Հայաստան էր ժամանել Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան: Գաղտնիք չէ, որ Լիտվան ԵՄ թերևս ամենահակառուսական կողմնորոշում ունեցող պետություններից է, այն 2004 թվականից անդամակցում է ՆԱՏՕ-ին: Բնականաբար, Լիտվայի նախագահի ընդունելությունը հստակ մեսիջ էր ռուսական կողմին, որով ընդգծվում է ՀՀ իշխանություննեի պրո-արևմտյան ուղղվածությունը:  Լիտվայի նախագահին ընդունելուց զատ, Հտարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի դեսպան Բեդրիխ Կոպեցկիին։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ հանդիպման ժամանակ քննարկում է ծավալվել էներգետիկ և տրանսպորտի ոլորտներում չեխական ընկերությունների ներգրավվածության շուրջ։ Մինչդեռ մենք գիտենք, որ էներգետիկ ոլորտը  ռուսական կապիտալի հետաքրքրության ոլորտն է:

Ինքը` Նիկոլ Փաշինյանը, վերջերս նույնպես հանդես եկավ բացահայտ հակառուսական մեսիջներով: Դիցուք՝ անկախության հռչակագրի ընդունման տարելիցի կապակցությամբ տարածված հայտարարության մեջ Փաշինյանը երկու անգամ ընդգծել է այն հանգամանքը, որ մեր դաշնակիցները միայն մեր դաշնակիցները չեն և այդ իրողության հետ պետք է հաշվի նստել: Ակնհայտ է, որ սա բացահայտ քաղաքական կսմիթ էր ուղղված ՌԴ-ին: Իսկ այս կսմիթը, ի դեպ, տեղի ունեցավ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան կողմից ՀՀ ԱԳՆ-ին ուղղված պաշտոնական նոտայիից օրեր անց: Հասկանալի է, որ Սուրմալուի դեպքն ընդհամենը առիթ էր, իսկ նոտան ինքնին ուղղված էր ՀՀ քաղաքական իշխանություններին և, ըստ էության, սթափեցնող ազդեցություն պետք է ունենար: 

Արդյո՞ք ունեցավ: Այն բանից հետո, երբ ՌԴ նախագահի աշխատակազմը հայտարարում է, որ օգոստոստի 31-ին Մոսկվայում կանցկացվի Փաշինյան-Ալիև հանդիպումը, հայկական կողմը հայտարարում է, որ այդ հանդիպումը տեղի է ունենալու Բրյուսելում, ասել է թե՝ ԵՄ հովանու ներքո: Ավելին` Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Բրյուսելում ստեղծվելու է աշխատանքային խումբ, որը զբաղվելու է խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցմամբ: Սա ավելի քան ուշագրավ հայտարարություն է, ստացվում է` խաղաղության պայմանագիրը, եթե այն կնքվի, կնքվելու է ԵՄ քավորությամբ, այլ ոչ թե Մոսկվայի:

Այս լուրերի ֆոնին էլ երեկ հայտնի դարձավ, որ մոտ օրերս են ՀՀ են այցելելու ԱՄՆ բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ, նրանց անունները դեռևս չեն հրապարակվում: Սակայն, սա ինքին խոսում է այն մասին, որ Հայաստան-ԱՄՆ քաղաքական երկխոսությունը գնալով ակտվանում է, ինչը չի կարող չմտահոգել տարածաշրջանում իր հետաքրքրությունները ունեցող ՌԴ-ին: 

Ըստ էության, պարզ է, որ Փաշինյանը փորձում է թե հայ-թուրքական, թե հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացները դուրս բերել ՌԴ թևի տակից և տանել ԵՄ թևի տակ: Սակայն, ընդամենը ամիսներ առաջ Փաշինյանը տրամագծորեն այլ բան էր հայտարարում: Մասնավորապես, այն, որ բանակցային գործընթացում քաղաքական հարցերի որոշողը մնալու է Մոսկվան, իսկ ԵՄ հովանու տակ կքննարկվեն միայն հումանիտար հարցեր: Ընդհանուր առմամբ, այս հարցազրույցը բավականին ընդգծված ռևերանս էր ռուսական կողմին, ինչի մասին էին վկայում երեք անգամ անձամբ Վլադիմիր Պուտինին հայտնած շնորհակալությունը և վերջինիս ջանքերի բարձր գնահատումը: Այժմ Փաշինյանը կրկին փոխում է ՀՀ արտաքին քաղաքական վեկտորը` փաստացի կրկին «քցելով» Մոսկվային:

Ինչպե՞ս կպատասխանի Մոսկվան՝ ցույց կտա ժամանակը: Սակայն, հայաստանյան ընդդիմությունն արդեն իսկ հայտարարել է դիմադրության նոր շարժում սկսելու մասին, արդյո՞ք սա Մոսկվայի քողարկված մեսիջը չէ Նիկոլ Փաշինյանին...

Lurer.com






Փաշինյանը լուծարեց Գավառի մանկատունըԹրամփը ստիպված է եղել կատարել կնոջ պարտականությունները16։00 ուղիղ եթերում դիտեք հաղորդաշարըԼեհաստանը հրաժարվել Է Գերմանիայից փոխհատուցում պահանջել․ Do RzeczyՊուտինը շնորհավորել է ՀայաստանինԵրախտագիտությո´ւն ազատության և անկախության պայքարի մարտիկներին. Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել ԵռաբլուրումՄի ելույթի ժամանակ 3 անգամ ինքն իրեն հերքում է. Մեսրոպ Մանուկյանը՝ Փաշինյանի ելույթի մասին (տեսանյութ)Լուկաշենկոն խոստովանել է՝ «մի քիչ երկար մնաց իշխանության ղեկին»Տո Ռուսաստանից էլ պետք է փող բերենք, ամեն տեղից էլ պետք է բերենք. Ալեն ՍիմոնյանՄեր հաղթանակները մեզանից չեն խլի. Պրոֆեոր Չարչյանը օրվա խորհրդի մասինԱրթուր Չախոյանը մանրամասներ է ներկայացնում ծեծկռտուքիցՄանվել Գրիգորյանն իմ մարտական ընկերն է եղել. Սասուն ՄիքայելյանՆերքին թշնամությունից, հասարակական բևեռացումից ու սեփական կաշվից այն կողմ ոչինչ չեն տեսնում. Տիգրան ԱբրահամյանԹրամփը մայիսի 8-ը ԱՄՆ-ում պաշտոնապես հռչակել է Հաղթանակի օրՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԵվս մեկ երկրի առաջնորդ ժամանել է ՄոսկվաԳազամատակարարման պլանային ընդհատումներ ԵրևանումՄայիսի 9-ին կլրանա Տիգրանի 2-րդ տարեդարձըՊուտինը այսօր կհանդիպի պետական ​​այցով Ռուսաստանում գտնվող Սի Ցզինպինի հետ«Հրապարակ». ՔՊ-ական կանայք թեժ մրցակցության մեջ են«Ժողովուրդ». Համբարձումյանը, Հովհաննիսյանն ու Կոնջորյանը ակտիվանում են կռվի ժամանակՈ՞ՒՄ Է ՊԵՏՔ ՆԻԿՈԼԻ ՄՈՍԿՈՎՅԱՆ ԱՅՑԸ ՉԵՂԱՐԿԵԼԸՋրանջատումներ Երևանի մի շարք հասցեներումԹՐԱՄՓԻ ՀԱՄԱՐ ՄՈՍԿՎԱՅԻ ՕԳՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԷՐ ՍՊԻՏԱԿ ՏՈՒՆ ՄՏՆԵԼՈՒ ՊԱՀԻՑԻնչու Ալիևը չմեկնեց Մոսկվա․ Բաքվից պարզաբանում են«Հրապարակ». Դատել են Հայկ Սարգսյանին ու Դիանա Գասպարյանին«Փաստ». Գիշերներն ինչո՞ւ են ջուրն անջատում«Ժողովուրդ». Փաշինյանը «քննություն» է նշանակել` «ափդեյթ» անելու թիմակիցներինԱստղագուշակ մայիսի 8-ի համարՀորդառատ անձրև ու կարկուտ է սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերին«Հրապարակ». ՔՊ-ում իրար ոտքի տակ են փորումԼույս չի լինելու․ հասցեներ«Փաստ». Իշխանությունների հիստերիան մատնում է իրենց խախուտ վիճակը«Ժողովուրդ». Սամվել Շահրամանյանի թիմը չի պատրաստվում «զիջել դիրքերը». ընտրությունները կարող են կուլմինացիոն լինելԱլիևի՝ Մոսկվա չգնալը չի կարող հետևանք չունենալ Բաքվի համար․ իրանագետՊեդոֆիլի զոհը՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, ելույթ ունեցավ Ֆրանսիայի Մեծ մասոնական օթյակի առջև. ՄալոֆեեւՌուսական ФАБ սավառնող ծանր ավիառումբերը ոչնչացրել են ուկրաինական ուժերի տեղակայման կետերը (Տեսանյութ)Պակիստանը բալիստիկ հրթիռներ է արձակել Հնդկաստանի Փանջաբի Ամրիտսար օդանավակայանի ուղղությամբ (Տեսանյութ)Դրոնային զորքերը չպետք է շփոթել անօդաչու սարքերի դրոնների հետ. Վան Համբարձումյան Արմատապես փոխում է ժամանակակից պատերազմի բնույթը. Վան ՀամբարձումյանԵրևանի բարձրահարկ շենքի բակում հայտնաբերված մահացածը 15-ամյա աղջիկ է․Հայտնի է, թե ով է Գյումրի բկ-ի ձերբակալված բժիշկը. Բացառիկ մանրամասներՉԼ. ՊՍԺ- «Արսենալ». Մեկնարկային կազմեր Բաքուն Երևանին կրակոցների վերաբերյալ տեղեկություններ է փոխանցել․ վարչապետի աշխատակազմ. Factor.am«Էստեղս եք հասցրել». ինչ շարժում է բորբոքված Փաշինյանը ցույց տալիս ընդդիմադիրներինԿոնստանտինովկայի ուղղությամբ ուկրաինական պաշտպանությունը փլուզվում էՆախկին նախագահների հետ պետք էր հանդիպել, խոսել, խորհրդակցել մինչեւ 44-օրյա պատերազմը. Արմեն ԱշոտյանԱլիևը չի մեկնի Մոսկվա. ՌԴ նախագահի օգնականԵրևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվիՏոներից հետո Ուկրաինային սպասվում է աննախադեպ ծանր համակցված հարված. Ուկրաինական աղբյուր
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top