Օգոստոսի 15-21-ը ԱՀԿ-ն գրանցել է կապիկի ծաղիկով վարակման դեպքերի 21 տոկոս անկում՝ նախորդ 7-օրյա ժամանակահատվածի համեմատ
Առողջապահական
Ողջ աշխարհում կապիկի ծաղիկի հաստատված դեպքերի թիվն արդեն գերազանցում է 45 հազարը, գրանցվել է 12 մահ, սակայն, միևնույն ժամանակ, օգոստոսի 15-21-ը Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը գրանցել է վարակման դեպքերի 21 տոկոս անկում՝ նախորդ 7-օրյա ժամանակահատվածի համեմատ, տեղեկացնում է Reuters-ը:
Նշվում է, որ անցած շաբաթ գրանցվել է վարակման 5907 նոր դեպք: Իրանն ու Ինդոնեզիան հայտնել են առաջին պացիենտների մասին:
Ընդհանուր առմամբ արդեն 98 երկիր հայտնել է կապիկի ծաղիկ հիվանդության դեպքերի գրանցման մասին։