Ինչով են վտանգավոր տափակ ներբաններով կոշիկները
Առողջապահական
Քաղաքում տափակ ներբաններով կոշիկներ կրելը կարող է հանգեցնել ոտնաթաթերի ցավի, իսկ հետո՝ ավելի լուրջ խնդիրների։ Այս մասին Lente.ru-ին պատմել է օրթոպեդ-վնասվածքաբան Դմիտրի Գորկովսկին։
Նա բացատրել է, որ մարդու ոտքը նախատեսված է գետնի կամ խոտի, բայց ոչ ասֆալտի վրա երկար քայլելու համար, ուստի կարեւոր է զգույշ ընտրել կոշիկները քաղաքում: Նրա խոսքով, հարթ ներբաններով կոշիկների դեպքում ոտքը ճիշտ չի դրվում, դա հանգեցնում է հոդի եւ կրունկի վրա ծանրաբեռնվածության ավելացման:
Նաեւ կոշիկ ընտրելիս նախապատվությունը պետք է տրվի բարձրությանը համապատասխան ներբանով մոդելներին՝ կրունկը մատներից 1–1,5 սանտիմետրով պետք է բարձրանա: Կոշիկ գնելուց առաջ ավելի լավ է կապ հաստատել ոտնաբույժի հետ, որը խորհուրդ կտա, թե որ կոշիկներն են հարմար՝ ելնելով ոտքերի առանձնահատկություններից, ամփոփել է Գորկովսկին, հաղորդում է «Մոսկվա 24»-ը։