Իրականում Թրամփին պե՞տք է Իրանի հետ պատերազմի արագ ավարտը Թուրք–իրանական հարաբերությունները կարող են ծայրահեղ սրվել Կիևը հարձակման ենթարկվեց Պուտինի նկարով անօդաչուի կողմից Համացանցում տարածվող լուսանկարը ֆեյք է․ ստեղծելու ու տարածելու հրահանգ տվողի և իրականացնողների անուններն ինձ հայտնի են․ Միքայել Մինասյան «Ժողովրդավարության բաստիոնը» գրավում է քաղաքական ազատության հերթական «բնագիծը»․ Մելիքյան Գերմանական հետախուզության նախկին ղեկավարին կասկածում են նաեւ Ադրբեջանին տեղեկատվություն վաճառելու մեջ. Der Spiegel Նիկոլ Փաշինյանը նոր հրահանգ է իջեցրել․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Առաջին անգամ ՆԱՏՕ-ի բոլոր 32 երկրների ռազմական ներկայացուցիչներ ժամանեցին Կիև Ըստ սպիրիտների, Տրոյայի ձին սարսափելի նեղացել է իրանցիներից․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Ռուբեն Մխիթարյանը մտավ պատմության մեջ․ ԶԱՐՄԱՆՔ

Տեղի ունեցավ Օշականի ճակատամարտի 195-ամյակին նվիրված միջոցառումների շարք

Թեմա

«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման նախաձեռնությամբ մեծ շուքով նշվեց Օշականի ճակատամարտի 195-ամյակը: Միջոցառումների շարքը մեկնարկեց Օշականի ճակատամարտում զոհված հայ եւ ռուս մարտիկների հիշատակին նվիրված հուշարձանի առջեւ հարգանքի տուրք մատուցելով, որտեղ Հայ Առաքելական եւ Ռուս Ուղղափառ եկեղեցիների հոգեւորականները մատուցեցին հոգեհանգստյան կարգ:

«ՀՐԱՇԱԼԻ ԱՌԻԹ Է ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՄԵՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱԻՄԱՍՏԱՎՈՐԵԼՈՒ»

«Ուրախ ենք, որ այսօր բոլորս մեկտեղվել ենք այս հուշակոթողի առջեւ, որը խորհրդանշում է հայ-ռուսական դարավոր բարեկամությունը: Մենք ականատես ենք այն պատմական անցքերին, որոնք տեղի ունեցան դեռեւս 19-րդ դարում, երբ ռուս եւ հայ համատեղ, միացյալ զորքերով կարողացանք դիմագրավել պարսկական ներխուժմանը: Այսօր հրաշալի առիթ է հայ-ռուսական մեր հարաբերությունները վերաիմաստավորելու, ինչի համար շնորհավորում ենք այս միջոցառումների կազմակերպիչներին: Տա Աստված, որպեսզի խաղաղություն միշտ լինի ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ռուսաստանի ժողովուրդների համար», - արարողության ավարտին ասաց Հոգեշնորհ Տ. ՆԵՐՍԵՀ վարդապետ ԽԱԼԱԹՅԱՆԸ:

Այնուհետեւ միջոցառման մասնակիցներն այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եւ բակում` Ներսես Ե Աշտարակեցի Կաթողիկոսի գերեզմանի առջեւ տեղի ունեցավ հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ մեծանուն Հայրապետի: Իսկ Երեւանում միջոցառման մասնակիցները ներկա գտնվեցին «Օշականի ճակատամարտ. Արեւելյան քրիստոնեության քաղաքակրթական հիմքերի պաշտպանությունը դարերում եւ այսօր» գիտագործնական կոնֆերանսին:

Նշենք, որ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր մարմնի անդամ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ հրավերով միջոցառմանը մասնակցում էին ՀՀ-ում Բելառուսի արտակարգ եւ լիազոր դեսպան ԱԼԵՔՍԱՆԴՐ ԿՈՆՅՈՒԿԸ, ՀՀ-ում ՌԴ դեսպանության ներկայացուցիչ ԴԵՆԻՍ ՆԱԶԱՐՈՎԸ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար ՀԱՅԿ ՄԱՄԻՋԱՆՅԱՆԸ, ՀԿԿ նախագահ ԵՐՋԱՆԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԸ, Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ, Հանուն Սոցիալական արդարության կուսակցության նախագահ ԱՐՄԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ, ՀԱՊ կուսակցության նախագահ ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ, հայ եւ ռուս հոգեւոր հայրեր, հայաստանյան մի շարք քաղաքական ուժերի, պատմագիտական, քաղաքագիտական, փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ ու մշակութային գործիչներ: Օշականի ճակատամարտի 195-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար հատուկ Հայաստան են ժամանել Ռուս գրականության պատմության պետական թանգարանի տնօրեն, Ռուսական պատմական ընկերության խորհրդի անդամ, բ.գ.թ., պրոֆեսոր ԴՄԻՏՐԻ ԲԱԿԸ եւ Ռուսական պատմական ընկերության խորհրդի նախագահ, «Հայրենիքի պատմության» հիմնադրամի գործադիր տնօրեն, պ.գ.թ. ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՄՈԳԻԼԵՎՍԿԻՆ:

«ՈՎՔԵՐ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆ ՀԱՆՈՒՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ` ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՆ ԽԱՂԱՂ ԵՐԿԻՆՔ ՈՒՆԵՆԱԼՈՒ»

Իր ողջույնի խոսքում ՀՀ-ում Բելառուսի արտակարգ եւ լիազոր դեսպան Ա. ԿՈՆՅՈՒԿԸ նախ նշեց, որ կես տարի դիվանագիտական իր ծառայությունն անցկացնելով Հայաստանում` արդեն հայերեն բավականին բառեր է սովորել. «Չեք հավատա, բայց այստեղ, կարծես, տանը լինեմ, որովհետեւ կան այնպիսի մարդիկ, ինչպիսին Հայկ Բորիսի Բաբուխանյանն է: Այսպիսի մարդիկ թույլ չեն տալիս, որ մենք մեզ հյուրի պես զգանք: Ինչ վերաբերում է կոնֆերանսին, այն շատ կարեւոր է: Այսօր բոլորս մեր հարգանքի տուրքն ենք մատուցում ռուս մարտիկներին, որոնք 195 տարի առաջ ռուս-պարսկական պատերազմի ժամանակ զոհվեցին Օշականի ճակատամարտում: Անխոս, այս ճակամատարը փոխեց Հայաստանի պատմական ուղղությունը եւ ինչ-որ առումով ամուր հենարան դարձավ հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման եւ եղբայրական ժողովուրդների երկխոսության համար, այդ թվում այն իր նշանակությունն ունի այսօրվա ինտեգրացիոն գործընթացներում»:

Դեսպանի գնահատմամբ` պատմության այս էջերը մեզ շատ բան են սովորեցրել, մասնավորապես, թե ինչպես պարսկական հզոր զորքերի ներխուժումը կարողացան կասեցնել ռուսական զորքերը` գեներալ-լեյտենանտ Կրասովսկու եւ նրան միացած հայ եւ վրաց կամավորների հետ եւ փրկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը. «Հայ կամավորները կռվում էին կաթողիկոս Ներսես Աշտարակեցու գլխավորությամբ: Օշականի ճակատամարտում հաղթանակը թույլ տվեց հայերին դիմակայել եւ պահպանել իրենց կրոնը, այլ կերպ պատմությունը լրիվ այլ ուղղությամբ կարող էր ընթանալ հայ ժողովրդի համար: Եվ ինչպես շատ տարիներ առաջ, մեր ժողովուրդներն այսօր էլ պետք է միասնաբար դիմակայեն Արեւմուտքի պատժամիջոցներին: Մենք զգում ենք, որ ճշմարտությունը մեր կողմից է, եւ ժողովուրդները, ովքեր պայքարում են հանուն ճշմարտության` իրավունք ունեն խաղաղ երկինք ունենալու: Հետեւաբար, հասնելու են հաղթանակի ամեն գնով»:

«ՆԵՐՍԵՍ ԱՇՏԱՐԱԿԵՑԻ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏԱԳՐՈՒԹՅԱՆ ՀՈՒՅՍ ՀԱՄԱՐԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ»

Ս. Էջմիածնի Մատենադարանի եւ Հրատարակչական բաժնի տնօրեն Արժանապատիվ ՏԵՐ ԱՐԱՐԱՏ քահանա ՊՈՂՈՍՅԱՆՆ էլ իր խոսքում ընդգծեց, որ այսօր Հայ Առաքելական եկեղեցին հանդես է գալիս հայ-ռուսական եկեղեցական, դավանական ջերմ հարաբերությունների պաշտպանի դիրքում: Անդրադառնալով 195 տարի առաջ Օշականի ճակատամարտում կաթողիկոս Ներսես Աշտարակեցու դերակատարությանը` Տեր Արարատն ասաց, որ Վեհափառի ռուսամետ գործունեությունն ուներ նաեւ քաղաքական ենթատեքստ, որն առավել արտացոլվում էր ազգային-ազատագրական պայքարի կազմակերպման նրա նախանձախնդրության մեջ:

«Խոսել Ներսես Աշտարակեցու մասին՝ նշանակում է ներկայացնել 19-րդ դարի սկզբի պատմական իրադարձությունները, որոնց ակտիվ մասնակիցն ու կազմակերպիչներից մեկն է եղել նա՝ որպես հոգեւորական եւ քաղաքական գործիչ: Ներսես Աշտարակեցին ակտիվորեն մասնակցել է դարասկզբին տեղի ունեցող ռուս-պարսկական եւ ռուս-թուրքական պատերազմներին (1804-1813թթ. եւ 1826-1828թթ): Նշենք, որ թշնամու նկատմամբ ատելությունը ուղեկցել է նրան ամբողջ կյանքում: Հավանաբար սա եղել է այն հիմնավոր պատճառներից մեկը, որ Հայաստանի ազատագրության հույս նա համարել է Ռուսաստանին: 1803 թվականից Ներսես Աշտարակեցին ռուսական բանակի հետ էր. իր 100 կտրիճներով նա մասնակցում է Ցիցիանովի 1804 թ. երեւանյան արշավանքին: Սակայն միայն դա բավարար չէր: Հենց Ներսես Աշտարակեցու կոչով ու նախաձեռնությամբ կազմավորվում են բացառապես հայերից բաղկացած կամավորական ջոկատներ, որոնք միանում են ռուսական բանակին՝ հայրենիքն ազատագրելու համար», - շեշտեց Տեր հայրը:

Ս. Էջմիածնի Մատենադարանի եւ Հրատարակչական բաժնի տնօրենի գնահատմամբ` Ներսես Աշտարակեցին համոզված էր, որ հայ-ռուսական դավանական հարաբերությունների կարգավորումն իր բարեբեր ազդեցությունն է ունենալու քաղաքական ու ռազմական հարաբերությունների վրա, սակայն մյուս կողմից վստահ էր, որ հայ մարդը ինքը պետք է պաշտպանի իր երկիրը եւ օգուտ քաղի հայ-ռուսական այդ ջերմ կապերից:

«ՌՈՒՍՆԵՐԸ ԵՐԲԵՔ ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՂԻՆ ՉԵՆ ԲԵՐԵԼ ԱՎԵՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ՊԱՏԵՐԱԶՄ»

Ռուսական պատմական ընկերության խորհրդի նախագահ, «Հայրենիքի պատմության» հիմնադրամի գործադիր տնօրեն, պ.գ.թ. ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՄՈԳԻԼԵՎՍԿԻՆ շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին` Օշականի ճակատամարտի 195-ամյակը նշելու կապակցությամբ եւ ընձեռված հնարավորության` հարգանքի տուրք մատուցելու հայ եւ ռուս մարտիկների հիշատակին նվիրված հուշարձանի առջեւ եւ Ներսես Աշտարակեցի կաթողիկոսի շիրիմին:

«Սա պատմություն է, որը պատմագիտական ուսումնասիրության կարիք ունի:  Ռուսալեզու պատմագրության մեջ շատ քիչ տեղեկություններ կան 195 տարի առաջ տեղի ունեցածի մասին: Եթե վերցնենք ժամանակակից, թեկուզ Խորհրդային եւ հետխորհրդային շրջանը, չկան փաստագրական հրապարակումներ, փաստավավերագրական ֆիլմեր: Վերջին 20 տարում, երեւի, մեկ-երկու անգամ կարող է հանդիպած լինեն նման գիտական հետազոտություններ: Ըստ իս, այսօր տեղի ունեցած միջոցառումները պետք է ազդակ դառնան, որպեսզի Օշականի ճակատամարտի 200-ամյակին ընդառաջ կատարվեն գիտական լուրջ ուսումնասիրություններ: Ռուսաստանի ռազմական պատմական արխիվում այդ իրադարձությունների փաստաթղթերը պահպանվել են: Մենք պետք է մտածենք փաստագրական ժողովածու ստեղծելու, դիսերտացիաներ պատրաստելու մասին, որովհետեւ ժամանակակից գիտական ուսումնասիրություններում այդ իրադարձություններին անդրադարձի պակաս կա», - ասաց Կ. Մոգիլիեւսկին:

Ըստ ռուս պատմաբանի` գիտությունը զարգացում է ապրել, եւ այսօր կարող են 195 տարի առաջ տեղի ունեցածի վերաբերյալ հնչեն նոր հարցեր, եւ գտնվեն նոր պատասխաններ` զուգահեռելով առկա իրողությունների հետ:

«100 տարի է, ինչ Ռուսաստանի ներկայությունը Կովկասում ավելացնում է տարածաշրջանում կայունությունը, անվտանգությունը: Եվ 195 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների գլխավոր պատմական դասն այն է, որ ռուսները երբեք հայկական հողին չեն բերել ավերածություններ ու պատերազմ, հակառակը` պատմական տարբեր ժամանակաշրջաններում ամեն ինչ արել են, որպեսզի այստեղ լինի խաղություն եւ կայունություն», - եզրափակելով խոսքը` նշեց  «Հայրենիքի պատմության» հիմնադրամի գործադիր տնօրենը:

Հավելենք, որ ելույթներով հանդես եկան նաեւ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի փոխտնօրեն, պ.գ.դ., պրոֆեսոր Կարեն Խաչատրյանը, պ.գ.դ., պրոֆեսոր Վալերի Թունյանը, ԵՊՀ դոցենտ, պ.գ.թ. Ալիկ Ղարիբյանը, ՀՊՄՀ Պատմության եւ իրավագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ, պ.գ.թ. Հայկ Գրիգորյանը, քաղաքական վերլուծաբան, Եվրասիական փորձագիտական ​​ակումբի համակարգող, դոցենտ, բ.գ.թ. Արամ Սաֆարյանը, Ազգային արխիվի կինո-ֆոտո փաստաթղթերի մասնաճյուղի ղեկավար, պ.գ.թ. Ավագ Հարությունյանը, Համահայկական գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը, Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանը եւ այլք:

Միջոցառումները շարքն ամփոփվեց Երեւանի պատմության թանգարանում` Օշականի ճակատամարտին նվիրված ցուցադրության այցելությամբ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

1

2

302192494-2642193482579801-3781031088212156428-n

302214988-2642205299245286-966145501661463828-n

302226130-2643678522431297-3583933538568647902-n

302283651-2642198372579312-6787532072053831974-n

302287381-2642203835912099-1027961492371153702-n

302288028-2642203082578841-7566454903102959686-n

302288153-2642200599245756-6103485306966443408-n

302298550-2642200169245799-1489311983297027656-n

302299243-2643662862432863-647395537798884280-n

302319706-2642192249246591-6359615104777004594-n

302357153-2642191802579969-6526825502948722297-n

302415935-2642193969246419-4825118391809884962-n

302438470-2642202005912282-3813358047544691624-n

302550757-2643694679096348-8824759563181071844-n

302575204-2643648265767656-3595971340119983092-n

302655040-2642198889245927-8263133842075448288-n

302655040-2643663439099472-462006662545702343-n

302659737-2643681072431042-7404368201739140332-n

302683307-2643683182430831-7874647162215353783-n

302709326-2643695129096303-3402558479949760555-n

302717633-2643637419102074-5820364602776050554-n

302719423-2643663235766159-4223708965654414697-n

302727755-2643678469097969-2281052546647730655-n

302749376-2643684782430671-4590936054682884109-n

302868113-2643643282434821-4499752731856170413-n

303202487-2643695362429613-5976665378224466575-n

303239210-2643686159097200-1407823342420733673-n

303382394-2643662849099531-2468658806173566748-n

303491188-2643686132430536-3711473110796605357-n

303607388-2643681225764360-3269242348582751024-n

304219920-2643650129100803-5437378105173072632-n

304272384-2643680172431132-4142121482964233035-n

304548880-2643650292434120-6598724131393391601-n

304690622-2643680042431145-5104563808412070360-n

304747846-2643678419097974-3340587194815004631-n

304762314-2643643619101454-8671214304267820697-n

304772980-2643688705763612-5920649709680892652-n

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Իրականում Թրամփին պե՞տք է Իրանի հետ պատերազմի արագ ավարտըԹուրք–իրանական հարաբերությունները կարող են ծայրահեղ սրվելԿիևը հարձակման ենթարկվեց Պուտինի նկարով անօդաչուի կողմիցՀամացանցում տարածվող լուսանկարը ֆեյք է․ ստեղծելու ու տարածելու հրահանգ տվողի և իրականացնողների անուններն ինձ հայտնի են․ Միքայել ՄինասյանՅունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսերՈր հրաժարական տամ, ձեզ ոչ մի լավ բան չի սպասվում. Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմությանըՓաշինյանը սկսեց «իշմարներ» շաղ տալ ընդդիմադիր պատգամավորի հորդորից հետո«Ժողովրդավարության բաստիոնը» գրավում է քաղաքական ազատության հերթական «բնագիծը»․ ՄելիքյանԳերմանական հետախուզության նախկին ղեկավարին կասկածում են նաեւ Ադրբեջանին տեղեկատվություն վաճառելու մեջ. Der SpiegelՆիկոլ Փաշինյանը նոր հրահանգ է իջեցրել․ ԲԱՄԲԱՍԱՆՔԱռաջին անգամ ՆԱՏՕ-ի բոլոր 32 երկրների ռազմական ներկայացուցիչներ ժամանեցին ԿիևԸստ սպիրիտների, Տրոյայի ձին սարսափելի նեղացել է իրանցիներից․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՌուբեն Մխիթարյանը մտավ պատմության մեջ․ ԶԱՐՄԱՆՔՇաքի մտած ադրբեջանցին իր պատժի առնվազն մի մասը կրելու է Հայաստանում, ի՞նչն ա խնդիրը․ Նիկոլ ՓաշինյանԱռավոտից «ֆեյսբուքյան փոթորիկներ» են, Ալիևը հերթական պահանջ չի ներկայացնումՈւկրաինական աղբյուրները ներկայացնում են Կիեւին հասցված մաշստաբային հրթիռակոծության արդյունքները (Տեսանյութ, Ֆոտո)Թրամփ. ԱՄՆ-ը կարող է բախվել երկրորդ Մեծ ճգնաժամի հետԵրևանի ռեստորաններից մեկի կանանց զուգարանում գաղտնի նկարահանումների դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿՀութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի օդանավակայաններին և Եմենի Ադեն քաղաքինԻնչքան գողական ռազբոռկա կա, իր մանրուղեղ ֆիլմերն են մեղավոր. ես «նիկոլական» եմ, ու Արարատը սուրբ է մեզ համար

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված