«Ժողովուրդ». Սահմաններից ռուսներին հեռացնելու գործընթացը մտնում է նոր փուլ Թրամփը պատրաստ է ընդունել Պուտինին G20-ում, նույնիսկ եթե որոշ մարդկանց դա դուր չգա Թրամփը կոչ արեց Պուտինին դադարեցնել Ուկրաինայում ռազմական գործողությունները Ուկրաինայի իշխանությունները պատրաստվում են խոշոր քաղաքներում հնարավոր ջրամատակարարման անջատումներին ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու

«Փաստ». Հակառուսական օջախներ ստեղծելու փորձեր՝ նաև Արցախում

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Վերջին շրջանում ականատես ենք լինում, թե ինչպես են որոշակի պարբերականությամբ Արցախի իշխանությունները հակադրվում ՀՀ իշխանությունների զիջողական գործողություններին և տարբեր նախաձեռնություններին։ Նմանօրինակ վիճակ էր նաև վերջերս՝ կապված Բերձորի միջանցքի հարցի հետ։ Ինչպես արդեն առիթ ունեցել են նշել, հայաստանյան իշխանությունները վերջնականապես «ձեռքերը լվացել» են այս հարցից և բոլոր վեկտորներն ուղղել ռուս խաղաղապահների ուղղությամբ։

Ավելին, «Փաստ» թերթի տեղեկություններով, ՀՀ իշխանությունները Արցախում տեղի իշխանությունների դեմ պայքարի օջախներ են ստեղծում, որոնք տարբեր հաճախականությամբ ակցիաներ են իրականացնում։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, Փաշինյանի թիմակիցները Արցախում փորձում են նաև հակառուսական տրամադրություններ ձևավորել։ Հատկանշական է, որ Արցախում տիրաժավորվող հակառուսականությունը լայն թափով տարածվում է հատկապես արևմտյան ֆինանսավորում ունեցող հարթակներով»:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ