«Փաստ». Օրենքն իր նպատակին չի ծառայելու, փոխարենը մեծ վնասներ է հասցնելու
Հասարակություն«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես ցույց է տալիս ժամանակը, Նիկոլ Փաշինյանի իշխանավարման տարիներին ընդունված օրենքների մեծամասնությունը ոչ միայն որևէ օգուտ չեն տալիս, այլ հակառակը՝ մեծ վնասներ են հասցնում երկրին: Դրանք հաճախ կա՛մ պարզապես չմտածված, չքննարկված օրենքներ են ու օրենսդրական փոփոխություններ, կա՛մ միտված են բացառապես իշխանական ուժի ու վերջինիս սպասարկող առանձին անհատների ու միավորների շահերը սպասարկելուն:
Դրանցից մեկը ուժի մեջ է մտնելու առաջիկա օրերին, որով արգելվելու են բուքմեյքերական ընկերությունների և շահումով խաղերի բոլոր տեսակի գովազդները: Արտաքուստ, կարծես, գաղափարը լավն է՝ պայքարել մոլախաղերի դեմ: Իրականում բազմաթիվ փորձագետների համոզմամբ, այս օրենքը իր բուն նպատակին չի ծառայելու, փոխարենը ահռելի վնասներ է հասցնելու: Բանն այն է, որ մասնագիտական շրջանակների ուսումնասիրություններով, բեթինգների գովազդի արդյունքում խաղացողների քանակը փաստացի չի ավելանում, և գովազդի խնդիրը բացառապես առկա մրցակցության մեջ «ստաբիլ» խաղացողներին իրարից «փախցնելն» է:
Մասնագիտական շրջանակներում կարծում են, որ քպականների համար էական չէ, որ տուժելու է տնտեսությունը, իսկ օրենքը իր նպատակին չի ծառայելու, կարևորը լրատվամիջոցներին վնաս տալն է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
