Նորայր Մեհրաբյանի հրաժեշտի արարողությունից հեռացա ծանր զգացումով և մի հարցով, որը հանգիստ չի տալիս․ Բալմանուկյան ՔՊ-ում թեւերի են բաժանվել․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Բռունցքներ՝ եթերում, ինտրիգներ՝ իշխանության ներսում Ինչու Աննան «կաստրուլկաներով» չի չխկչխկացնում Նիկոլի ականջին․ ԶԱՐՄԱՆՔ Պուտին–Թրամփ–Սի հանդիպումը կարող է դառնալ «ողջ մարդկության համար հզոր ազդանշան» Փաշինյանը` թուրք–ադրբեջանական «կաբելի» դերում Մանդատները վայր դրեք եւ Նիկոլը կհայտնվի մութ սենյակում․ Հովիկ Աղազարյան (ԱՆՈՆՍ) Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը Վլադիմիր Պուտինն իր հետ միջուկային ճամպրուկը տարել է Չինաստան (Տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին

Շատ հնարավոր է, որ այդ նախագիծը մինչեւ Ազգային ժողով էլ չհասնի․ Գագիկ Մելքոնյանը ՊՆ նախագծի մասին

Հանդիպում

Պաշտպանության նախարարությունը առաջարկում է` 24 միլիոն դրամ վճարելու դեպքում պարտադիր զինվորական ծառայությունը դարձնել 4.5 ամիս՝ 2 տարվա փոխարեն, վերը նշյալի շուրջ «Իրավունքը» զրուցել է ՊՆ նախկին փոխնախարար, ԱԺ իշխող խմբակցության պատգամավոր ԳԱԳԻԿ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ հետ, ով նախ նկատեց․

-Դա լոկ նախագիծ է, որ դեռ պետք է քննարկվի, թե հասարակության, թե կառավարության նեղ շրջանակում,  հետո  նոր կբերվի ԱԺ:

-Ձեր տեսակետն ենք ուզում իմանալ:

-Ես գտնում եմ, որ հիմա դրա ժամանակը չէր, դա պատեհ կլիներ այն ժամանակ, երբ մենք արդեն պրոֆեսիոնալ բանակ ունենայինք: Բայց այս պահին այս նախագիծը պայթունավտանգ է հենց հասարակության մեջ: ես ժողովրդի հետ շփվու եմ ու տեսնում եմ, որ մարդիկ շատ վատ են ընդունել, ասում են էլի հարուստների ու աղքատների կբաժանվի հասարակությունը:Հարուստները պետք ա փող տան էրեխեքին ազատեն, իսկ աղքատներինը` գան երկուսի տեղն էլ կռվեն, այ էսպիսի մտահոգություններ կան:

-Իսկ, այդ մտահոգությունները չե՞ք փոխանցել Կառավարությանը:

-Իհարկե, հիմա քննարկումների շրջան է, շատ հնարավոր է, որ այդ նախագիծը մինչեւ Ազգային ժողով էլ չհասնի: Որովհետեւ հետեւանքները շատ ծանր են լինելու: Եթե չփոխվի նախագիծը, ես այդ ժամանակ իմ խոսքը կասեմ:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ