Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց 5 տարի 4 ամիս ժամկետով ազատազրկման Պրեսսինգ ա սպասվում ընդդիմադիրներին մի այլ կարգի. ԲԱՄԲԱՍԱՆՔ Ավլեմ, թափեմ փոշին. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Էշին նստելը մի այիբ է, իջնելը՝ երկու ՈՒՂԻՂ. Արդյոք Նիկոլը կգնա արտահերթի. Հայկ Բաբուխանյան Բաթում մեկնելիս կայծակը հարվածել է թուրք ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռին Դինոզավրերի քոչարին եւ սատանիզմի շոուն՝ «առաջադեմ մշակույթ», իսկ հաղթական ֆիդայական պարը՝ հանցանք Նոյեմբերի 27. Օչվա խոսք Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը չի կարողանում գտնել իր վետերան պահեստազորայինների գրեթե կեսին Պատտայայում ռուս տղամարն ընկել է 15-րդ հարկից և ողջ է մնացել

Հրավիրում ենք Նիկոլին ու քաղաքապետին զբոսնել Այգեձորի փողոցներով

Թեմա

Արդեն ավելի քան 3 ամիս է, ինչ Այգեձորի փողոցները գտնվում են սարսափելի վիճակում: Ընդ որում, նույն փողոցը մի քանի անգամ փորվում է, հետո հողը ծածկվում, տեղ-տեղ ասֆալտի նման բան են անում, հետո սկսում են նորից փորել ու այդպես շարունակ: Այդ ամբողջ հողային աշխատանքները դժվարացնում են մեքենաների ու մարդկանց մոտենալն ինչպես 8-րդ պոլիկլինիկային, այնպես էլ այդտեղ գտնվող երկու դպրոցներին: Բացի այն, որ քարուքանդ փողոցներում ջարդվում են այդ տարածքի բնակիչների ավտոմեքենաները, խցանումները դարձել են գրեթե անընդհատ երեւույթ, շրջակա շենքի բնակիչները ստիպված են շնչել փոշին, որը  բարձրանում է շինարարական աշխատանքներից եւ քարուքանդ փողոցներից: Թե ինչ կարելի է գտնել. փնտրել, թե նորոգել երեք ամիս շարունակ, անհայտ է: Բնակիչները եւ դպրոցների կոլեկտիվներն ու սաները հույս ունեին, որ գոնե մինչեւ սեպտեմբերի 1-ն այդ քարուքանդ վիճակը կդադարի եւ փողոցը վերջապես կստանա նորմալ ասֆալտե ծածկույթ: Սակայն՝ ոչ, այսօր հողային աշխատանքները ստացան նոր թափ, իսկ փողոցը դարձավ ավելի անանցանելի: Այնպես որ, առաջարկում ենք, որ Նիկոլը քաղաքապետի ձեռքը բռնած գան ու անցնեն Այգեձորի փողոցներով, մանավանդ, որ դա շատ մոտիկ է Նիկոլի կառավարական ամառանոցին: 

Սեփ. լրատվություն

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ