ՇՏԱՊ. Այս պահին խուզարկում են Հայկ Դոմոյանի բնակարանը Ucom-ի ֆիքսված կապի ցանցի ծառայությունները հասանելի են Զովունիում Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կիրառված կալանքը փոփոխվեց, կիրառվեց տնային կալանք Մոսկվայում էի, երբ իմացա, որ ինձ պետք է կալանավորեն, անմիջապես հետ եկա. Դավիթ Համբարձումյան Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով Իրանն աշխարհի ամենաանապահով վայրն է ահաբեկիչների և դավաճանների համար. խորհրդարանի խոսնակ Վթարային ջրանջատում` Երևանի Աջափնյակ վարչական շրջանում Գողական, քրեական հեղինակություն, իշխանավոր, ով ուզում է լինի, եթե Ազատի գործով բան կա ասելու՝ ասեք Նարեկ Սամսոնյանը պետք է անհապաղ ազատ արձակվի, մարդկային կյանքը չի կարող դառնալ ճնշման գործիք. Դավիթ Անանյան TRIPP-ի 100 տոկոսը կարող էր ամերիկյան լինել, դրանից մեր ինքնիշխանությունն ու պետականությունը չէր տուժելու․ Ռուբինյան

Բրյուսելը փորձում է որոշակի մրցակցություն վարել, մինչդեռ «մենյու»-ն նույնն է. Մարկեդոնով

Թեմա

Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի ունեցող Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիեւ հանդիպումները, ըստ Մոսկվայի պետական ինստիտուտի միջազգային հարաբերությունների առաջատար գիտաշխատող, քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՄԱՐԿԵԴՈՆՈՎԻ, հրաշքներ չեն, որոնք ունակ են նվազեցնելու ռիսկերը:

— Թվում է, թե մոսկովյան եւ բրյուսելյան ձեւաչափերում մրցակցություն չկա, «մենյու»-ն էլ նույնն է՝ սահմանազատում, խաղաղության պայմանագիր, բանակցություններ, բայց Բրյուսելը փորձում է որոշակի մրցակցություն վարել: Սա ակնհայտ է, որովհետեւ բանակցությունների արդյունքում Ռուսաստանը որեւէ կերպ չի հիշատակվում՝ ո՛չ բացասական, ո՛չ էլ դրական առումով: Նման հարցերին պետք է ուշադրություն դարձնել: Չմոռանանք, որ Շառլ Միշելը ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ջատագովներից է, ինչը չի կարելի անտեսել: Ինչ վերաբերում է ընդհանուր առմամբ հանդիպումներին, ամեն անգամ բախվում ենք իրավիճակի, երբ նոր հանդիպումների մասին խոսելիս մատնանշվում է ինչ-որ ձեռքբերումների ու շարժի մասին: Արդյունքների վերաբերյալ չափազանցված պատկերացումներ են ձեւավորվում: Մինչդեռ պարզվում է, որ իրականում այս բանակցությունների արդյունքներն ավելի համեստ են, քան ակնկալվող սպասումները: 2020թ.-ից հետո Ադրբեջանը ձգտում է իր պայմանները թելադրել, Հայաստանն էլ՝ ինչ-որ կերպ պահել կարմիր գծերը, ինչը ոչ միշտ է ստացվում: Կարծում եմ՝ համակարգային խնդիրները մնում են, օրինակ՝ Արցախի կարգավիճակի հարցը, որը Բաքուն փակված է համարում, իսկ ՀՀ-ն՝ ոչ: Թեկուզ եւ քողարկված, բայց այս թեման կա: Բացի այդ, սահմանազատման-սահմանագծման գործընթացում Ադրբեջանի պաշտոնյաները եւ դիվանագետները վերջերս անկլավների հարցը շոշափեցին. Արարատի եւ Տավուշի մարզերի յոթ գյուղերի մասին է խոսքը: Թեման հին է, բայց՝ մատնանշված: Իհարկե, դրական է, որ պաշտոնյաները հանդիպում են, բայց ներգործության տեսանկյունից պետք չէ որեւէ բան ակնկալել: Հիմա Ադրբեջանն իրեն հաղթող է զգում եւ վարում խնդրահարույց հարցերի՝ մաս-մաս հօգուտ իրեն լուծելու քաղաքականություն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Լրանում է Հրանտ Դինքի սպանության 19-րդ տարինՇՏԱՊ. Այս պահին խուզարկում են Հայկ Դոմոյանի բնակարանըUcom-ի ֆիքսված կապի ցանցի ծառայությունները հասանելի են ԶովունիումԴավթաշենի կամրջի վրա բախվել են «Ford»-ն ու շտապօգնության դիատարը. վերջինը մասամբ փակել է ճանապարհըԴավիթ Համբարձումյանի նկատմամբ կիրառված կալանքը փոփոխվեց, կիրառվեց տնային կալանքՄոսկվայում էի, երբ իմացա, որ ինձ պետք է կալանավորեն, անմիջապես հետ եկա. Դավիթ ՀամբարձումյանԵրբ պետությունը չկա, չեն կարող հայտարարել պետական օրհներգ. Մարզահամերգային Համալիրի տնօրենՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանովՎալերիյ Օսիպյանին ու կնոջը հրավիրել են ԴատախազությունԻմպիչմենտը միակն էր, որ ընտրությունից դուրս ենթադրում էր քաղաքական հանգուցալուծում. ԱբրահամյանԻրանն աշխարհի ամենաանապահով վայրն է ահաբեկիչների և դավաճանների համար. խորհրդարանի խոսնակԱրա՛, Ալեն Սիմոնյա՛ն, դու գիտե՞ս՝ ինչ պայման ա եղել Ազատում, որ ասում ես՝ ապահովված են եղել․ զոհվածի հայրՎթարային ջրանջատում` Երևանի Աջափնյակ վարչական շրջանում«Զանգեզուր» տարածքային միավորում գոյություն չունի, մենք չգիտենք՝ դա ինչ է. ՌուբինյանԳողական, քրեական հեղինակություն, իշխանավոր, ով ուզում է լինի, եթե Ազատի գործով բան կա ասելու՝ ասեքՆարեկ Սամսոնյանը պետք է անհապաղ ազատ արձակվի, մարդկային կյանքը չի կարող դառնալ ճնշման գործիք. Դավիթ Անանյան TRIPP-ի 100 տոկոսը կարող էր ամերիկյան լինել, դրանից մեր ինքնիշխանությունն ու պետականությունը չէր տուժելու․ Ռուբինյան Ավինյա՛ն, դուխդ կբավականացնի՞ տուգանես Փաշինյանի թափառախմբի անդամ Կազարևիչին. Մեսրոպ ՄանուկյանԲանակում բարդակ վիճա՞կ է եղել, եթե այո՛, թիվ 1 մեղավորն ու պատասխանատուն Փաշինյանն էԱլեն Սիմոնյանը Ռուսաստան է մեկնելու պաշտոնական այցով

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված