«Երեւանյան հեռանկարների» աշնանային համերգաշարը կմեկնարկի աննախադեպ համերգով
Մշակութային
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 23-րդ փառատոնի աշնանային համերգաշարը կմեկնարկի Արամ Խաչատրյան համերգասրահում սեպտեմբերի 12-ին, ժամը՝ 19:30-ին կայանալիք անմոռանալի համերգով: Համերգաշարի մեկնարկային համերգը նվիրված է Եվրոպական փառատոնային ասոցիացիայի 70-րդ հոբելյանական գագաթնաժողովին եւ Արվեստի միջազգային համաժողովին:
Համերգի մենակատարն է անվանի ջութակահար՝ Սերգեյ Խաչատրյանը եւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը: Ծրագրում կհնչի Ստեփան Ռոստոմյան | Սիմֆոնիա թիվ 1 Յան Սիբելիուս | Ջութակի կոնցերտ ռե մինոր, երկ 47 Արամ Խաչատրյան | Երեք հատված «Սպարտակ» բալետից:
Տեղեկատու հեռախոս՝ +374 77805687