Նորայր Մեհրաբյանի հրաժեշտի արարողությունից հեռացա ծանր զգացումով և մի հարցով, որը հանգիստ չի տալիս․ Բալմանուկյան ՔՊ-ում թեւերի են բաժանվել․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Բռունցքներ՝ եթերում, ինտրիգներ՝ իշխանության ներսում Ինչու Աննան «կաստրուլկաներով» չի չխկչխկացնում Նիկոլի ականջին․ ԶԱՐՄԱՆՔ Պուտին–Թրամփ–Սի հանդիպումը կարող է դառնալ «ողջ մարդկության համար հզոր ազդանշան» Փաշինյանը` թուրք–ադրբեջանական «կաբելի» դերում Մանդատները վայր դրեք եւ Նիկոլը կհայտնվի մութ սենյակում․ Հովիկ Աղազարյան (ԱՆՈՆՍ) Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը Վլադիմիր Պուտինն իր հետ միջուկային ճամպրուկը տարել է Չինաստան (Տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին

Աղավնոյի ու Բերձորի ադրբեջանցիների վերահսկողության տակ անցնելուց հետո, խաղաղապահները երկու տեղով տեղակայվել են նաեւ գյուղ մտնող հատվածներում․ Եղծահողն այսօր

Հանդիպում

Շուշիի շրջանի Եղցահող, Հին Շեն, Մեծ Շեն գյուղերը 44-օրյա պատերազմից հետո մնացել են հայկական վերահսկողության տակ։ Եղցահողի համայնքապետ Արտակ Հակոբյանից փորձել ենք հետաքրքրվել, թե ինչ անվտանգային խնդիրներ են առաջացել օգոստոստի 25-ից հետո եւ, ինչ միջոցներով են այդ խնդիրները կարգավորվում, ով փաստեց․

-եվ գյուղ մտնելու ճանապարհին եւ գյուղի վերեւում ռուս խաղաղապահներն են տեղակայվել,հյուսիսային թեւում նրանք մինչեւ օգոստոսի 25-ին էլ էին տեղակայված, բայց Աղավնոյի ու Բերձորի ադրբեջանցիների վերահսկողության տակ անցնելուց հետո, խաղաղապահները երկու տեղով տեղակայվել են նաեւ գյուղ մտնող հատվածներում։

-Ստուգվում են ե՛ւ տեղացիները ե՛ւ ո՞չ տեղացիները։

-Այո, տեղացիներին դե հիմնականում բոլորը արդեն ճանաչում են, իսկ ոչ գյուղացիների մուտքը ստուգվում է անձնագրերով։

-Իսկ ադրբեջանցիների շարժը անմիջական գյուղի միջով անցնո՞ւմ է։

-Չէ, գյուղից երեք-երեքուկես կիլոմետր հեռավորության վրա, ընդհանուր մայրուղիով է միայն  տեսանելի նրանց շարասյան անցուդարձը, որոնք ուղեկցվում են բացառապես ռուս խաղաղապահների ուղեկցությամբ։

-Իսկ էլեկտրանէներգիայի, գազի խնդիրներ ունե՞ք այս պահին։

-Էլեկտրաէներգիայի խնդիր բացարձակ չկա, որովհետեւ այս պահի դրությամբ արդեն սնուցումը կատարվում է Ստեփանակերտից, նախկինում եղել է Բերձոր քաղաքից։ Գազաֆիկացման խնդիրը այս պահին դեռ կա, բայց մինչեւ ձմեռ գազաֆիկացման խնդիրը եւս կհաղթահարենք։

Զրույցը՝ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ