Եվս մեկ աստղային իրարանցում՝ հայ երաժշտասերների համար
Մշակութային
«ՀԱՅԱ» փառատոնի շրջանակում Երեւանում կկայանա Քրիստինա Ագիլերայի մենահամերգը։ Հոկտեմբերի 22-ին Հրազդան մարզադաշտում առաջին անգամ Հայաստանում հանդես կգա վեցակի «Գրեմմի» մրցանակակիր (այդ թվում մեկ Լատինական) անզուգական, շլացուցիչ ձայնային տվյալներով, աշխարհահռչակ Քրիստինա Ագիլերան։ Երգչուհի, ումից ոգեշնչվել են այնպիսի աստղեր, ինչպիսիք են Camila Cabello-ն, Sam Smith-ը, Alessia Cara-ն, Jessie J-ը, Meghan Trainor-ը, Demi Lovato-ն, Ariana Grande-ը եւ այլք: Բազմաթիվ երաժշտական հիթերի հեղինակ եւ կատարող:
Հանրահռչակ փոփ-աստղ Քրիստինա Ագիլերան հանդես կգա բացառիկ համերգային ծրագրով աշնանային փառատոնի բեմում։ Սպասվում է շլացուցիչ շոու ծրագիր, անփոխարինելի էմոցիաներ եւ անմոռանալի հիշողություններ: Տոմսերի վաճառքը սկսվել է օգոստոսի 29-ից: