«Ժողովուրդ». Սահմաններից ռուսներին հեռացնելու գործընթացը մտնում է նոր փուլ Թրամփը պատրաստ է ընդունել Պուտինին G20-ում, նույնիսկ եթե որոշ մարդկանց դա դուր չգա Թրամփը կոչ արեց Պուտինին դադարեցնել Ուկրաինայում ռազմական գործողությունները Ուկրաինայի իշխանությունները պատրաստվում են խոշոր քաղաքներում հնարավոր ջրամատակարարման անջատումներին ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու

«Փաստ». Ո՞ւմ համար ընդունելի կլինի Վարդանյանը

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Գործարար Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիությունից հրաժարվելու և Արցախ տեղափոխվելու մասին, յուրատեսակ աշխարհաքաղաքական «նրբերանգներ» է ստացել՝ գոնե հրապարակային քննարկումների տիրույթում: Բանն այն է, որ նրան ուղղված «սվինները» հիմնականում Հայաստանի այն ուժերի ու անհատների կողմից էին, որոնք առավել հայտնի են որպես արևմտամոլներ ու հակառուսական տրամադրություններ գեներացնողներ, և որոնք հիմնականում ֆինանսավորվում են Արևմուտքից: Սրան զուգահեռ՝ Վարդանյանի այս որոշումը բավական մեծ արձագանք է գտել ռուսաստանյան լրատվամիջոցներում, որտեղ գրեթե ամենօրյա «ռեժիմով» քննարկվում է այս հարցը:

Մասնավորաբար, եթե ընդհանրացնենք ռուսաստանյան փորձագետների ու ԶԼՄ-ների գնահատականները, ապա հիմնական կարծիքն այն է, որ Վարդանյանը կարող է դառնալ Հայաստանի քաղաքականության կարևոր դեմք, նրա այս քայլը կարող է լինել Փաշինյանին հակադրվելու փորձ, որը Ղարաբաղը չի տեսնում որպես իր քաղաքական ռազմավարության կարևոր մաս, նա կարող է պայքարել երկրի գլխավոր պաշտոնի համար և այլն: Միևնույն ժամանակ ռուսաստանցի փորձագետները նշում են նաև նրա «խնդիրների» մասին, ի մասնավորի շեշտադրելով, որ Վարդանյանը չունի քաղաքական գործունեության փորձ, որպես լայն հայացքների տեր մարդ, կարող է նախընտրելի լինել Հայաստանի բնակչության ինչ-որ մասի համար, բայց դա կբարդացնի շփումը բնակչության որոշ շերտերի, օրինակ՝ թերի կրթվածների և նվազ ապահովվածների հետ։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ