ՀՀԿ–ն հայտարարում է «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի հիմնական դասընթացի վեցերորդ հոսքի հավելյալ ընդունելություն
Զարկերակ
Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը հայտարարում է «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի հիմնական դասընթացի վեցերորդ հոսքի հավելյալ ընդունելության մասին։
Ուսումնառության տևողությունն է 2 ամիս։ Դասընթացները տեղի են ունենալու Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում (ՀՀ, ք. Երևան, Մելիք-Ադամյան 2)` շաբաթական երկու օր՝ 18.30-ից մինչև 21.00։
Դպրոցում ուսումնառությունը անվճար է։
Դպրոցի դիմորդների համար սահմանված են հետևյալ պարտադիր չափանիշները.
- Տարիքը՝ 18-ից 40 տարեկան,
- Բարձրագույն կրթություն (ուսանող կամ շրջանավարտ),
- Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամություն, իսկ անկուսակցական կամ այլ կուսակցությունների անդամ դիմորդների համար՝ Հանրապետական կուսակցության անդամի գրավոր երաշխավորություն։
Դպրոցի ունկնդիրների ընտրությունը կիրականացվի երեք փուլերով՝ դիմումների փաթեթի ուսումնասիրություն, գրավոր քննություն և հարցազրույց։
Օտար լեզուների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն։
Դիմումի փաթեթը ներառում է.
- Դիմում-հայտ,
- Ինքնակենսագրություն (CV),
- Անձնագրի էլեկտրոնային պատճեն,
- Կրթությունը հավաստող վկայականի էլեկտրոնային պատճեն (դիպլոմ կամ տեղեկանք բուհից),
- ՀՀԿ անդամատոմսի էլեկտրոնային պատճեն կամ կուսակցության անդամ հանդիսացող անձի գրավոր երաշխավորության և երաշխավորողի անդամատոմսի էլեկտրոնային պատճեն,
- Օտար լեզուների իմացությունը հավաստող վկայականների էլեկտրոնային պատճեններ (առկայության դեպքում),
- Կրթական կամ հասարակական-քաղաքական այլ ձեռքբերումները հավաստող վկայականների էլեկտրոնային պատճեններ (առկայության դեպքում),
Անհրաժեշտ փաստաթղթերը ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին (առցանց դիմում հայտը հետևյալ հղումով https://bit.ly/3TXaOyZ լրացնելուց հետո):
Թերի դիմում հայտերը ընդունելության հանձնաժողովի կողմից ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԵԼՈՒ։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2022 թվականի սեպտեմբերի 20-ը։
Դասընթացը հաջողությամբ ավարտած ունկնդիրները կստանան համապատասխան հավաստագիր:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք գրել էլեկտրոնային փոստի հասցեին:
Նախորդ փուլի դիմորդների հայտերը պահպանվում են՝ երկրորդ անգամ փաստաթղթերը ուղարկելու կարիք չկա։
Առցանց դիմում-հայտի հղումը կցված է։