«Փաստ». Վլադիվոստոկում հանդիպում կազմակերպելը շատ բարդ է եղել. անգամ անունը չեն ուզեցել լսել
Մամուլի տեսություն«Փաստ» օրաթերթը գրում է. «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանին մասնակցելու նպատակով Վլադիվոստոկում գտնվող Նիկոլ Փաշինյանը նստաշրջանից հետո հանդիպել է նաև տեղի հայ համայնքի հետ։ Իշխանության ներկայացուցիչներն ու սատելիտները ոչ միայն մեծագույն ոգևորությամբ տարածում էին Փաշինյանի խոսքը, այլև հպարտանում էին այն հանգամանքով, որ հայ համայնքի ներկայացուցիչները հանդիպել են նրա հետ։
Իրականում, «Փաստ» թերթի տեղեկություններով, հայ համայնքի հետ Վլադիվոստոկում հանդիպում կազմակերպելը, մեղմ ասած, բավական բարդ է եղել, քանի որ տեղի հայերի մեծ մասն ուղղակի չի ցանկացել հանդիպել Փաշինյանի հետ, նույնիկ անունը լսել չեն ցանկացել։ Բնականաբար, այս հարցում հիմնական դերակատարությունը ՌԴ-ում ՀՀ դեսպանատանն է եղել, իսկ դեսպանի համար ընդհանրապես մեծ դժվարություն է որևէ բան կազմակերպելը Ռուսաստանում։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
