Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց 5 տարի 4 ամիս ժամկետով ազատազրկման Պրեսսինգ ա սպասվում ընդդիմադիրներին մի այլ կարգի. ԲԱՄԲԱՍԱՆՔ Ավլեմ, թափեմ փոշին. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Էշին նստելը մի այիբ է, իջնելը՝ երկու ՈՒՂԻՂ. Արդյոք Նիկոլը կգնա արտահերթի. Հայկ Բաբուխանյան Բաթում մեկնելիս կայծակը հարվածել է թուրք ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռին Դինոզավրերի քոչարին եւ սատանիզմի շոուն՝ «առաջադեմ մշակույթ», իսկ հաղթական ֆիդայական պարը՝ հանցանք Նոյեմբերի 27. Օչվա խոսք Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը չի կարողանում գտնել իր վետերան պահեստազորայինների գրեթե կեսին Պատտայայում ռուս տղամարն ընկել է 15-րդ հարկից և ողջ է մնացել

ՀՌՀ-ի թույլ տված ապօրինությունների մասին աղաղակում են երեք դատական ատյանները

Թեմա

Հայկական 2-րդ հեռուստաալիք - Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժոով (Հ2-ՀՌՀ) դատական երկու վեճերը՝ կապված հանրապետական եւ մայրաքաղաքային սլոթերի մրցույթներում Հ2-ին լիցենզիա չտրամադրելու հետ հասել են տրամաբանական վերջնակետին: Հ2-ի փոխտնօրեն ԼԵՎՈՆ ՍՈՒԼԹԱՆՅԱՆՆ ասաց, որ ունեն երեք դատական ատյանով հաստատված փաստ, որ ՀՌՀ-ն կոնկրետ մրցույթն արել է ապօրինի, ինչի արդյունքում՝ այն ճանաչվել է անվավեր:

- 2021 թվականի ապրիլի 2-ին Առաջին ատյանի վարչական դատարանը անվավեր է ճանաչել մրցույթի որոշումը՝ ասելով, որ ՀՌՀ-ն սխալ է եղել: Այս որոշման մեջ շատ պարզ, հանգամանալից նկարագրված է, թե ինչ պետք է աներ ՀՌՀ-ն՝ օրենքին համապատասխան, որ չի արել, ինչ թերացումներ կան, ինչն է խախտում եղել եւ այլն: Սա նաեւ երեք ատյաններով հաստատվել, վերջացել է, այսինքն` ճիշտ է եղել այդ վճիռը, եւ ոչ մի բան չի փոխվել այդ վճռի մեջ: Սակայն այս վճռից երկու ամիս հետո ՀՌՀ-ն արել է մայրաքաղաքային մրցույթ, որում, փաստորեն, այդ վճռում նշվածը հաշվի չի առել: Հետեւապես, կարող ենք պնդել, որ կրկին ապօրինի գործողություն է արել: Փաստորեն, պետական մարմինը իր աչքի առաջ ունի որոշում, որի մեջ մանրամասն գրված է՝  ինչ ինքը պետք է անի, սակայն անտեսում է ու փոխարենը՝ բողոքարկում: Օգոստոսի 25-ին նույն դատարանը, բայց մեկ այլ դատավորի նախագահությամբ, անվավեր է ճանաչվել նաեւ այս որոշումը՝ որեւէ հիմնավորման եւ պատճառաբանության բացակայության պարագայում: Շահել ենք նաեւ այս դատը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ